Литературный портал

HRACHUHI GHADIMYAN

ԿՊԱՀԵՄ ԻՆՁ` ՔԵԶ

Ես երջանիկ կլինեմ` Երբ ունայնությունը`, Մտքումս,  դադարի  Իր խնջույքը ։ Եվ սին երազանքները  Աշխարհի `, հոգեհալած, Երբ թևաթափ  լինեն... Եվ միայն`  Ափդ ափիս մեջ Անխափան տրոփյունով Կփրկի   տխրությունս ` Կանգնեցնելով   սերը  Մեր սրտերի միջև. Եվ այնպես կայուն, Որ Ժամանակը  գա  Ու չտանի  Մեր վեհությունը... ԵՎ ետ չեմ դառնա, Էլ  ետ    չեմ   նայի, այլ`, Փրկված ցավից, Կպահեմ ինձ. Քեզ` Երջանկությունը։ © Հրաչուհի Ղադիմյան
278

Ո՜Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Կարմիր աշուն էր` Ծառերն արյուն էին հագել, Գետերով վիշտն էր հոսում, Հողն էր ցավից ճաքել, Ցավն առել էր վիշտը Ու ծեփում էր մահվան կրակով , Դավադիր թույն էր անցնում Տառապյալ Աշխարհիս երակով... Կարմիր էր աշունը, գիտեմ. Քամին գժի պես էր ոռնում Ու աշխարհը ցնցվեց ցավից Իր սկզբի խաբկանքի ընդերքում... © Hrachuhi Ghadimyan
223

Կար մի ժամանակ

*** Կար մի ժամանակ, որ Սերն ինձ համար չքնաղ աչքերով դիցուհի էր վեհ , Քայլում էր լուսնի արվարձաններով անհոգ ու անբիծ, Փեշերն էր փռում տիեզերական անծայրածիրում Վրան աստղերի մի ողջ որմնագիծ, Սերը նման էր մշտնջենական քարավաններին` քաղցր անեծքով ոսկե ավազի վրա մեղմ սահող. Նրանց ղողանջներն դեռ զիլ հնչում են իմ ականջներին , Հազար ու գիշեր Շահրազադեի նրբագեղ պարով ։ Կար մի ժամանակ սերը նման էր խելագար քամու. Վարսերս էր փռում` կառչելով մտքիս անդաստաններից Ու հողը մտքիս`, կարոտից ճաքած անձրև էր խնդրում,ու գոհանում էր քամու նվիրած Ամպերի լացից ։ Կար մի ժամանակ սերը նման էր երազիս փերուն Փեշերիս վրա ոսկի էր կարում ու չքնաղ աստղեր Ու թագ կար գլխիս մշտնջենական հրերով հելիում Ու սեր էի շաղում լուսնի նրբագեղ արվարձաններից © Hrachuhi Ghadimyan
176

Արարատ լեռ

Սար ու քար ես, Քանի՜ դար ես, Լուռ նայում ես, դեռ լռում ես... Վեր ու վար ես, խոնարհ ու սեգ . Մեկ պայծառ ես, մեկ թաց, մեկ մեգ։ Խորհրդավոր զրուցակից` Դեմ առ դեմ ենք, Շեմ առ շեմ ենք . Ես`, խենթացնող ցավից, երգիչ, Դու` տաղարան ու սրբագրիչ... Քո կապույտն ու քո ճերմակը , Այս քարակերտ սեգ հրաշքը ։ Խրոխտ ու լուռ, զնդան ու դուռ, Չհրկիզվող և ամրակուռ. Սար ես, քար ես ,քանի՜ դար ես... © Hrachuhi Ghadimyan © Hrachuhi Ghadimyan Այս բանաստեղծությունը ստեղծել եմ շատ վաղուց, հանձնում եմ ձեր ուշադրությանը
160

ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Դու ճնշել ես ինձ ամեն առիթով. Միտքս ընդհատել լուսաբանությամբ, Սերս չսերին խառնել ես ծածուկ, Որ տողերիս մեջ երկնաբորբ ոռնամ: Ինձ ընդհատել ես առանց պատճառի ու հանգամանքով ուզածս չարել, Փրկել ես միայն խղճի կապանքից , Ու ես խափկանքից դրախտն եմ մերկել: Բախտս կապել ես հույսի թելերից ու ավետել ես լուռ համբերություն։ Նայիր հայացքիս առաջ հոգետես Ցավերը մարդկանց մտքերն են կիզում։ Դու ինձ կերտել ես լուսեղեններից ,որ մութ մտքերով վրաս խզբզեն; Ոմանք կառչելով հիերոգլիֆներից լուռ հասկացել են ,մի կողմ են  քաշվել։ Ամեն բարևից մենակ մնացի Ամեն սիրո հետ տաճարս ցնցվեց։ Մարդիկ աշխարհի գորշը պաշտեցին  Ու ստիպեցին հանճարս հերքել։ Մինչև ե՞րբ ասա ցավին հարակեզ` Գալստյան աստղիդ հետամուտ լինեմ։ Սրանից հարմար ժամանակ չկա . Ետ վերադարձիր ,որ սերս փրկեմ։ © Hrachuhi Ghadimyan Ստեղծեցի Հենց նոր , նվիրված հարության տոնին։ Ամեն։
219

Սերը մտել էր վիշտս

Միտքս թաղվել էր մթում Ոռնում էր արև, Սիրտս հոգնել էր ցավից, հոգնել էր անձև, Հոգիս լալիս էր , խնդրում, Դե', զարթնիիի՜ր,գնաաա. Սերը մտել էր վիշտս' Թե' մնաաա՜,մնաաա։ Բա ե՞ս ,բա ես գլխիկոր ու աչքս երկնին. Ասում էի' լույսը բացվի կզարթնեմ կրկին, Ասում էի դուռը բացվի' շուտ փախչեմ,գնա՜մ, Օտար գրկում չգտա հաղորդության համ. Սերս դարձավ խեղճ գերի ու փակվեց խցում, Որ կառուցում էր Աստվածն իմ հոգնած խղճում։ Միտքս այնպես խև ոռնաց,որ գիշերն ընկավ Ու ցերեկվա տաք գրկում հեկեկաց անբավ։ Կորավ իբրև գորշ փոշի ցավերիս մրրկում' Ուր անապատը մտքիս ավազ էր հերկում. Խելքս ծարավ էր սիրո,սիրտս' անօթի. Լռեց խոսքս ճշմարիտ Հանուն ամոթի։ © Author Hrachuhi Ghadimyan
158

Անտանելի է և տանելի

*** Անտանելի է և տանելի Այս փուչ ու լեցուն աշխարհը կից , Դու Ի՞նչ ես այդպես զարմացած նայում, Գավս դատարկվեց քաղցր գինի լից ։ Կոկորդս սեղմվեց աշխարհի լացից ` Առանց խմելու հարբե՜լ եմ եղբա՜յր , Գինի լից զարթնեմ էս խորշ խավարից . Երակներիս մեջ տխուրը եռաց ։ Դարերի ցավից ոռնում է հոգիս` Ապրած չապրածից Չապրածս մնաց, Կախվել է անկեղծ մտքիս թելերից, Բախտս ճոճում է վեր վար ,սրընթաց։ Հարբել եմ եղբայր մարդկային ցավից Այս փուչ բարքերի ձեռակերտ մթում. Այնպես եմ ուզում հառնել երազից` Երկի՜նք, արարման թևեր եմ խնդրում։ © Author Hrachuhi Ghadimyan
529

Քիչ մնաց հիմա...

Բարի գալուստ 2021 *********** Քիչ մնաց հիմա,մի քիչ ու կգաս Մարդկանց սրտերում գտնելով հույսեր. Գիտեմ չես փրկի ոչինչ ինչ գնաց Թե կորած անդորր թե կոտրված սեր։ Բայց գիտեմ նոր էս ,դեռ չխզբզած Ու դեռ չտեսած ցավը մարդկային։ Ուզում եմ միայն բարով լիանաս Ու մնաս մաքուր ու աստվածային Ու թե ցանկանան խզբզել կրկին Ապա թող լինի մանկանց ձեռքերով Որ լինեն միայն ժպտացող մարդիկ ` Աշխարհ ջերմացնող խենթ արևներով։ © Hrachuhi Ghadimyan
208

Գինետուն

Գինին և գինետունն այստեղ փոխաբերական իմաստով են ***** Գինետների խոստումից հարբած ու լքված վաղուց սեփական կամքից. Բարձրանում է վեր մի գինու գավաթ ու զորեղ իշխում մարդկային մտքին։ Ու չկա ոչ մի հետադարձ ճամփա արդեն մորմոքուն ափերին կիզված` Ունա՞կ է արդյոք գավաթը քավել հրաբորբ հոգու վիշտը հրկիզված ... ...Եվ գավաթները փրփրում գինուց , փարվում են անսանձ վշտերին հայոց Ուր Աստվածային մեծ Շունչն անմռունչ վաղուց ողբում է շանթ, կրակ ու բոց... Եվ այսպես ահա գինետներում Պատանին կերտված հայոց ©հրկերգով Գինու գավաթն է բարձրացնում վերև և գովերգում է Աստվածներն հզոր. Ո՜վ դու Աստղի՜կ սիրո դիցուհի, Ով դու Անահի՜տ սեր իմ դյութական։ Եվ ո՜վ դու Աստվա՜ծդ դյութազն Վահագն` Քանի այս կյանքում կռիվ պիտի տամ, Ով դու Արամա՜զդ ,ցոլք գցիր գինուս, որ արբեմ քո վեհ շուրթերից կիզված, Որ չմորմոքա կյանքն իմ ափերին փուչ ու անարգված , Որ գինեմոլված կեղծեմ ու չզգամ ,որ ստում եմ միշտ. Գրողը տանի ՜ ,այս լպիրշ դարում ով է եղել ճիշտ... Մինչ տակառներում փրփրող գինին առատ հոսում է գավաթներն արբած Կորուստ են դառնում ժամերը խռով Քանզի մնում է կյանքն անարգված, Քանզի գամված են անարգման Սյունին թե մարդկային խիղճ ,թե ազնվություն , քանի սկսած հնի դարերից Մարդիկ անդադար Հիսուս են խաչում, Քանզի մեր ստրուկն է գավաթը ցասման Ու մեր սրտերում գարունն է մրսում . Այդպես կլինի երկար ժամանակ Ու միշտ անկում է միայն լինելու։ Ու թե պոետներն այն հռչակավոր մարդկային սերը գովերգեն պիտի Ես դրա մեջ էլ կսկիծ եմ տեսնում Եվ հուսալքված փարվում եմ կյանքին Ու բարձրացնում եմ մեծ գինու գավաթ ու տալիս մի կեղծ խոստովանություն, Իբր մեղք չունենք ,որ կյանքն է դաժան, Որ պիղծ բարքերն են մեզ դաժանացնում , Բայց հոգեվարքի մի հզոր լուտանք Վիճաբանում է սրտիս հետ կրկին Ու հաստատ գիտի ,որ ամեն սխալ Կերտում է ցավոք վարքը մարդկային © Hrachuhi Ghadimyan Այս ստեղծագործությունը գրել եմ 14 տարեկանում, հանձնում եմ ձեր ընթերցանությանը 
260

Ժողովրդի սերն առաջնորդներին

Դուք երեկ ուրիշին էիք սիրում Իսկ հետո ատելով ճամփեցիք Ու խինդով երազով ու հույսով' Մի ուրիշ առաջնորդ ընտրեցիք, Բայց հիմա էլ եք դուք ատում , ու էլի նոր տերեր են գալիս Ու էլի կսիրեք հորդառատ ու էլի կճամփեք ինչպես միշտ։ Ու կգան - կգնան ինչպես միշտ, Մրելով ձեր թղթերը մեկնած. Լավ ու վատ կփախչեն ձեզանից` Ձեր ,,սիրո,, անարգանքը պարպած... Իսկ Աստված կնայի երկնքից ' Սրտի մեջ տառապանք ու ցնցում . Սկսած Եսայի օրերից Ձեզ համար դեռ Արքա եք փնտրում... © Hrachuhi Ghadimyan Մենք` բանաստեղծներս նկատում ենք այն' ինչ Աստված է Ուզում,որ տեսնեք. Ինձ քննադատելուց առաջ մտածեք այդ մասին։
195

9.11

Եվ ցավը դարձավ ցասում Եվ ցավը դարձավ վրեժ Երկիրս դարձավ ամբոխ Բռունցքն իր կրկին կիտեց։ Աշխարհը դարձավ մի բուռ, Կծկվեց երկրիս սրտում Ու Երկրիս սրտից ողբաձայն Արցունք ու այրուն է հորդում։ Քեզ ո՞վ անիծեց ասա Ո՞վ թաղեց խավարի սրտում։ Աշխարհի մեղքերից հյուծված' Աշխարհի խավար ընդերքում։ ©Hrachuhi Ghadimyan
128

ԱՏՈՒՄ ԵՄ...

Ատում եմ սերն այն' որ չի ապրեցնում, Կարոտը' որն ինձ շատ է հարբեցնում, Գործերը' որոնք ծանոթ են փնտրում, Հավատքը' որում Աստծուն չեն գտնում, Օրհնանքը' հնչող մեղսոտ շուրթերից, Որ խաչարկվել է գամակրածներից։ Ատում եմ լույսը թշնամուն օծող Եվ մութը' նրա գործերը կոծկող, ,,Գեղեցկությունը,,. Թե իբր փրկող Եվ զառանցանքը' դրախտ կորցնելու մեղքը մարդկային բնույթ վերագրած. Սին ,,պատարագը,, որ օրհնանք չունի Եվ երազանքը,որ լուծում չունի, Աղոթքները,որ սրտից չեն բխում Եվ մարդկանց' ովքեր ստից են խոսում, Թե' լավ կլինի,թե լավը լինեք. Դե լավը տվեք ,որ լավը լինեք... Վերջերս այնքան, այնքան եմ ատում, Որ մտածեցի' չարացել եմ ես. Հա՜, չարացել եմ կեղծ բարու վրա' Աստծո իրական դեմքը չտեսած կեղծավորների, Որ երազում են Աստծուն ցած կանչեն,ապահով Խաչեն ու դառնան Աստված... © author Hrachuhi Ghadimyan
145

ԿՈՉ ԹՇՆԱՄՈՒՆ

Քարե Տաճարներ քանդելով' Հոգու տաճարները չես քանդի , Քո վայրագ ցասումից հուժկու. Մեր հողն է սնվում ամեհի։ Մեր հողը դեռ քեզ հետ չի խոսել, Դեռ մտքում ընդվզում ունի. Մեր հզոր լեռների սրտերում լավաներն են սպասում ժայթքումի։ Քարե տաճարներս քանդելով Հոգու տաճարները չես քանդի Իմ հողի ընդերքում հուժկու Քեզ համար դատաստանն է Մհերի։ Դու հանի քո միջից թշնամի ՜, Արյունռուշտ երազներդ վայրի. Իմ հողն' օրորոցն աշխարհի. Չի տենչում դավաճան համբույրի։ © Hrachuhi Ghadimyan
116

ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏ

Կրակներն ամպեր են դառնում, Ամպերն անձրևներ են երկնում. Հայկական հզոր բազկից կայծակներ ու շանթեր են հերկում. Աշխարհի սրտին է խփում Թշնամին միամիտ ու վայրագ. Թշնամին անկարող է սանձել Սեփական ընդվզումը դատարկ... Կրակներն ամպեր են երկնում. Երկնքում սավառնում է հստակ. Հաղթանակ անունով եռագույն' Ուսերին արցունքներ ու կրակ։ © Hrachuhi Ghadimyan
107

Ինչու

Ինչու՞ սգավոր դարձար Հայ Աշուն. Արյունով հեղվեց զգեստդ նախշուն, Կոկորդդ սեղմած պապանձվել ես տես Որպես աշխարհին' նախատինքի ծես։ Ինչու՞ սգավոր դարձար Հայ Աշուն. Այնպես նազանքով սրտեր էիր մաշում . Հիմա ողբաձայն ծեծում ես հոգիս Դաժան աշխարհի մահաբեր ցրտից։ Ու սուտ ոռնացող ոհմակից կծկված, Մեռնում ես վշտից... Ինչու՞ սգավոր դարձար Հայ Աշուն... ©Hrachuhi Ghadimyanyan
122

Վերջին մարտ

Կրակներն ամպեր են դառնում, Ամպերն անձրևներ են երկնում. Հայկական հզոր բազկից կայծակներ ու շանթեր են հերկում. Աշխարհի սրտին է խփում Թշնամին միամիտ ու վայրագ. Թշնամին անկարող է սանձել Սեփական ընդվզումը դատարկ... Կրակներն ամպեր են երկնում. Երկնքում սավառնում է հստակ. Հաղթանակ անունով եռագույն' Ուսերին արցունքներ ու կրակ։ © Hrachuhi Ghadimyan
75

Քարավաններ են...

Քարավաններ են ժամերը սորուն, միտքս` անապատ Եվ մտքիս միջով անցնում են գնում ուղտերը սապատ։ Քարավաններ են. Անցնում են, տանում իրենց հետ սահուն Իմ կյանքից, սիրուց, կարոտից պոկված մի ամբողջ անհուն։ Անվե՜րջ սորում են ավազի նման արևահարված, Տանում իրենց հետ սեր ու խնդություն,սարսափ ու կասկած... Կա'նգ առ քարավա՜ն. Ետ վերադարձրու օրերս <<չապրած>> ... Ես դեռ չխմած սիրո գավաթից այնպես եմ հարբած, Որ ինձ թվում է'եղել եմ կյանքում Միշտ սիրահարված... Քարավաններ են ժամերը սորուն, ժամերը համակ Եվ սրտիս միջով անցնում են, գնում փախուստով հստակ, Անցնում են մտքիս տաք անապատով' ապրել են հուշում, Որ կոծկեմ սերս, կարոտն ու վիշտս Եռացող փոշում... © Հրաչուհի Ղադիմյան
81

ԳԱՐՈՒՆ

Արդարության նման ես՝, գարուն, ուշ լինի թե շուտ, մեկ է՝ գալիս ես ․ Գալիս ես մտքիս, հուրհրան պարում․ Քո տաք հուշերով ես դիմանում էի՝ Սրտումս պահած գունեղ բողբոջներ, որ քո տաք շնչից պոռթկում են հիմա, Փթթու՜մ ,  ծաղկում են, դառնում արևներ․․․ ․․․Եկել ես՝, գիտեմ, այդ պատճառով եմ այդքան խենթ ու ջերմ․ Հոգումս երգ եմ պահել քեզ համար և Աստծուս մուսան իմ նյութեղենն է։ Դու՝ անձեռակերտ կտավ երկնային՝, Աստծո վրձնի արարում հյուլե, Կատարելության լույսով հագեցած չունես կրկնում․ Սերն է քեզ գույնել և ոսկեձոնել սրբության հունում Եվ բերկրանքների ծովում է օծել, որ սառած, տխուր սրտերը փրկես Այս  մենակության սարսափից մրրկեզ և ամուր գրկես՝ իբրև հագեցում սիրո կարոտի․ Դե՝, ու՞մ ես սպասում, բախիր դռները ցրտից վախեցած, պատուհաններից շողեր արձակիր արևաիրան․ Մարդիկ արթնանան․․․ Այնպե՜ս հուզվեցի․ Գրիչս ծաղկեց քո անուրջներից հուր ու բոցկլտան, Ինչքան երազ կա թևեր են բացում աշխարհի վրա անդաստանական Եվ խոխոջազիլ առվակների հետ Շողերն են վազում՝ խինդով մանկական ․․․ ․․․Դու սեր ես գարուն․․․ Որովհետև դու՝, սիրով ես օծում աշխարհ ու անհուն , իմ սիրուն գարուն․․․․ ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԴԻՄՅԱՆ Last edited 1 year ago by HRACHUHI GHADIMYAN Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 3.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ ԳաղտնիությունՍովորական Wikipedia։
109

ԱՆՏԱՌԸ․․․

Մեղրածորում է լույսը սաղարթից ,                        Անտառը խշշուն մեղեդի մարմար,                         Կապել է օղակ, կապել է կամար                         Լողակե սփռոց՝ երկինքն ամպակար։                            Դողում է ստվերը լույսի տարափից,                          Ստվերահնչյուն է հողը կարկատած,                          Հողը չոր ու թաց՝ սեղմած նշխարք է,                          Օդը՝ հաղորդման խնկաբույր վարկած։                              Լույսը օրհնանք է, երկունք է, տուրք է,                           Ծնունդով՝ փրկված  ճիչ է  ցնորված,                           Սրբության լույս է, խորանի գաղտնիք,                           Սիրո  փնտրուք է, գգվանք է արբած։                               Մեղրածորում է լույսը սաղարթից,                            Թռչնահամերգ է, գազանային վալս,                            Բույրը՝ բերկրանքն է արքայավարդի,                             Անտառը՝, սիրով օծված նորահարս։                            Հեղինակ՝ ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԴԻՄՅԱՆ                            AUTOR: HRACHUHI GHADIMYAN 
254

ՀՈԳԵՎԻՃԱԿ

Լողում են  ամպերը՝,  սողում են ,  Լիզելով գագաթներ ու լանջեր, Զայրույթից քամին դողում է՝ վերն ի վար, ափ  ընդ ափ, հևիհև։   Հոգուս մեջ դարերի տարափ է, Ուղեղիս ծալքերում՝ փոթորիկ․․․ Ամպերից իջնում է սարսափը Ու թիկնու՜մ, թիկնում քարերին։ Ծալքերում հնություն և վիշտ է Դեռ խոնավ անցյալի պատրանքից, Քայքայվել, քանդվել ու հին են  Ժայռերն անցյալի տարփանքից։    Լողում են ամպերը՝, սողում են, Լիզելով երկինք ու սար․ Ամպամած , մթագնած ու մութ է Եվ այդպես՝ ամպահոս քանի դար։ Հեղինակ՝ ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԴԻՄՅԱՆ Autor:  HRACHUHI GHADIMYAN 
213

ԱՅՆՊԵՍ ԿԼՌԵՄ

Այնպես կլռեմ, որ խանդս սիրես,  Որ աղմկելս  համարես   թովիչ, Երազանքներս  քեզ հետ կկիսեմ, Բայց  չեմ պահանջի քեզանից ոչինչ։   Ու կդատարկվի շուրջդ իմ կողքին, Դու կփնտրես իմ աղմուկը սիրո․  Ես էլ չեմ սիրի այդպես   ոչ  մեկին, Բայց և չեմ ասի, որ քեզ եմ սիրում։ հեղինակ՝ HRACHUHI GHADIMYAN
157

ԷՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԴԺՎԱՐԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ԷՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԴԺՎԱՐԻն ՔՆՆՈԻԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՀՈԳՈԻ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ, ԿԱՏԱՐՅԱԼ ԻՄ ՍԻՐՈ ԲԱՐՁՐՈԻԹՅՈՒՆԸ ՑԱՎԵՑՆՈՒՄ ԵՆ ԻՆՁ ԻՄ ԱՍՏՎԱԾ... ՎԵՐԱԴԱՐՁԸ ԴԵՊԻ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՂՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՔԱՂՑՐՈՒԹՅԱՆ  ԵՎ ՄՏՔԻՍ ԿԱՐԾՐԱՑՈՂ ԹԱՆՁՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԻՆՁ ԱՍՏՎԱԾ ԵՎ ՔԱՂՑԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՏԱՌԱՊԱՆՔՆ ԱՆՏԱՌ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԿԱԾ, ԽԵՆԹԱՑՆՈՂ ԽՂՃԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ , ԷՈՒԹՅՈՒՆՆ"  ԻՄ ՍԻՐՈՎ ԳՆՎԱԾ ԵՎ ՄՏՔԻ ՀԱՆՃԱՐԵՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ , ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՂՃԻՑ ՉԾՆՎԱԾ. ԴԱՌՆ ՈՒ ՔԱՂՑՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԻՆՁ ԱՍՏՎԱԾ... ... ԵՎ ԵՐԲԵՄՆ ԱՆԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ, ՄԵՐ ՎԵՐԵԼՔԸ' ՎԱՅՐԷՋՔԻՑ ՀԱՐԲԱԾ, ԴՐԱԽՏՈՒՄ ԴՐԱԽՏԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ ԵՎ ԱՇԽԱՐՀՆ ԱՅՍ ԴԺՈԽՔ ԴԱՐՁԱԾ. ԲԱՐԴԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՊԵՍ ԻՆՁ ԼԱՐՎԱԾ ... ՏԵՐ ԱՍՏՎԱԾ... ՉԽԼԵՍ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՍ,  ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ՉԴԱՌՆԱՄ ԱԱՆԱՍՏՎԱԾ... ՀԵՂԻՆԱԿ" ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԴԻՄՅԱՆ
199

Ժամանակն ի՞նչ է

Ժամանակն ի՞նչ է' ամեն ինչ. Վարկյանները դարձել են հաշվիչ  Եվ գանձում են մարդկային հոգին" Թողնելով տոկոսների չնչին։ Ժամանակը եռագանգ հրեշ է" Անցյալ,ներկա , ապագա. Եվ ամեն ինչ անցյալում հանգցնող' ներկայում այրվող հրշեջ է Ժամանա՜կ' ուսուցիչ եզակի՜ Սխալի եվ ճշտի բառարան, Հաստատուն ընթացքին գերի, Սխալին մեղադրող դատարան. Ժամանակ " դու ամեն ինչ, աամեն ինչ, Ժամանակ` աղտոտիչ ու զտիչ Ժամանակ ," անդադար վայրէջքից , անավարտ, հավերժող թռիչք։ Հրաչուհի Ղադիմյան Hrachuhi Ghadimyan Իմ հեղինակային կատարումները նաև Յութուբում։ YouTube 
231

***

ԿՅԱՆՔՈՒՄ ՉԳՏԱ ԵՍ ՄԻ ՈՒՐԱԽ ՍԻՐՏ, ՈՐ ՀՈԳՈՒՍ ՑԱՎԸ ՄԻ ՔԻՉ ՄԵՂՄԱՆԱ ԱՅՍ ՍՈՒՏ, ԵՂԾԱԾԻՆ ԲԱՐՔԵՐԻՑ ԼԱՄՈՒԿ. ՈՄԱՆՔ ՍԱՏԱՆԱ ԵՎ ԵՍ ՔԱՀԱՆԱ։ ԱՂՈԹՔ ՈՒ ՍԱՐՍՈՒՌ ԽԱՌՆԵԼ ԵՄ ԻՐԱՐ' ԻԲՐԵՎ ՑԱՎԻՆ ԴԵՄ' ՓՐԿՈՂ ՄԱՆԱՆԱ։ ԻՆՉ ՓՈԽԵՄ ԿՅԱՆՔՈՒՄ, ԳՈՆԵ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ, ՈՐ ՎԵՐ ՈՒ ՎԱՐԻՆ ՄԻՏՔՍ ԴԻՄԱՆԱ ... ՀԵՂԻՆԱԿ' ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԴԻՄՅԱՆ
249