Литературный портал

Автор поста

Արարատ լեռ

Սար ու քար ես,
Քանի՜ դար ես,
Լուռ նայում ես, դեռ լռում ես...
Վեր ու վար ես, խոնարհ ու սեգ .
Մեկ պայծառ ես, մեկ թաց, մեկ մեգ։
Խորհրդավոր զրուցակից`
Դեմ առ դեմ ենք,
Շեմ առ շեմ ենք .
Ես`, խենթացնող ցավից, երգիչ,
Դու` տաղարան ու սրբագրիչ...
Քո կապույտն ու քո ճերմակը , Այս քարակերտ սեգ հրաշքը ։
Խրոխտ ու լուռ, զնդան ու դուռ,
Չհրկիզվող և ամրակուռ.
Սար ես, քար ես ,քանի՜ դար ես...
© Hrachuhi Ghadimyan
© Hrachuhi Ghadimyan
Այս բանաստեղծությունը ստեղծել եմ շատ վաղուց, հանձնում եմ ձեր ուշադրությանը
Создано 29.05.21 11:33
© Все права защищены
160