Լողում են ամպերը՝, սողում են ,
Լիզելով գագաթներ ու լանջեր,
Զայրույթից քամին դողում է՝
վերն ի վար, ափ ընդ ափ, հևիհև։
Հոգուս մեջ դարերի տարափ է,
Ուղեղիս ծալքերում՝ փոթորիկ․․․
Ամպերից իջնում է սարսափը
Ու թիկնու՜մ, թիկնում քարերին։
Ծալքերում հնություն և վիշտ է
Դեռ խոնավ անցյալի պատրանքից,
Քայքայվել, քանդվել ու հին են
Ժայռերն անցյալի տարփանքից։
Լողում են ամպերը՝, սողում են,
Լիզելով երկինք ու սար․
Ամպամած , մթագնած ու մութ է
Եվ այդպես՝ ամպահոս քանի դար։
Հեղինակ՝ ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԴԻՄՅԱՆ
Autor: HRACHUHI GHADIMYAN