Литературный портал

Автор поста

Քիչ մնաց հիմա...

Բարի գալուստ 2021

***********

Քիչ մնաց հիմա,մի քիչ ու կգաս
Մարդկանց սրտերում գտնելով հույսեր.
Գիտեմ չես փրկի ոչինչ ինչ գնաց
Թե կորած անդորր թե կոտրված սեր։
Բայց գիտեմ նոր էս ,դեռ չխզբզած
Ու դեռ չտեսած ցավը մարդկային։
Ուզում եմ միայն բարով լիանաս
Ու մնաս մաքուր ու աստվածային
Ու թե ցանկանան խզբզել կրկին
Ապա թող լինի մանկանց ձեռքերով
Որ լինեն միայն ժպտացող մարդիկ `
Աշխարհ ջերմացնող խենթ արևներով։
© Hrachuhi Ghadimyan
Создано 01.01.21 15:31
© Все права защищены
208