Литературный портал

Автор поста

ԱՏՈՒՄ ԵՄ...


Ատում եմ սերն այն' որ չի ապրեցնում,
Կարոտը' որն ինձ շատ է հարբեցնում,
Գործերը' որոնք ծանոթ են փնտրում,
Հավատքը' որում Աստծուն չեն գտնում,
Օրհնանքը' հնչող մեղսոտ շուրթերից,
Որ խաչարկվել է գամակրածներից։
Ատում եմ լույսը թշնամուն օծող
Եվ մութը' նրա գործերը կոծկող,
,,Գեղեցկությունը,,. Թե իբր փրկող
Եվ զառանցանքը' դրախտ կորցնելու մեղքը մարդկային բնույթ վերագրած.
Սին ,,պատարագը,, որ օրհնանք չունի
Եվ երազանքը,որ լուծում չունի,
Աղոթքները,որ սրտից չեն բխում
Եվ մարդկանց' ովքեր ստից են խոսում,
Թե' լավ կլինի,թե լավը լինեք.
Դե լավը տվեք ,որ լավը լինեք...
Վերջերս այնքան, այնքան եմ ատում,
Որ մտածեցի' չարացել եմ ես.
Հա՜, չարացել եմ կեղծ բարու վրա'
Աստծո իրական դեմքը չտեսած կեղծավորների,
Որ երազում են Աստծուն ցած կանչեն,ապահով Խաչեն ու դառնան Աստված...
© author Hrachuhi Ghadimyan
Создано 04.11.20 10:44
© Все права защищены
145