Քարավաններ են ժամերը սորուն, միտքս` անապատ
Եվ մտքիս միջով անցնում են գնում ուղտերը սապատ։
Քարավաններ են. Անցնում են, տանում իրենց հետ սահուն
Իմ կյանքից, սիրուց, կարոտից պոկված մի ամբողջ անհուն։
Անվե՜րջ սորում են ավազի նման արևահարված,
Տանում իրենց հետ սեր ու խնդություն,սարսափ ու կասկած...
Կա'նգ առ քարավա՜ն.
Ետ վերադարձրու օրերս <<չապրած>> ...
Ես դեռ չխմած սիրո գավաթից այնպես եմ հարբած,
Որ ինձ թվում է'եղել եմ կյանքում
Միշտ սիրահարված...
Քարավաններ են ժամերը սորուն, ժամերը համակ
Եվ սրտիս միջով անցնում են, գնում փախուստով հստակ,
Անցնում են մտքիս տաք անապատով' ապրել են հուշում,
Որ կոծկեմ սերս, կարոտն ու վիշտս
Եռացող փոշում...
© Հրաչուհի Ղադիմյան