***
Անտանելի է և տանելի
Այս փուչ ու լեցուն աշխարհը կից ,
Դու Ի՞նչ ես այդպես զարմացած նայում,
Գավս դատարկվեց քաղցր գինի լից ։
Կոկորդս սեղմվեց աշխարհի լացից `
Առանց խմելու հարբե՜լ եմ եղբա՜յր ,
Գինի լից զարթնեմ էս խորշ խավարից .
Երակներիս մեջ տխուրը եռաց ։
Դարերի ցավից ոռնում է հոգիս`
Ապրած չապրածից
Չապրածս մնաց,
Կախվել է անկեղծ մտքիս թելերից,
Բախտս ճոճում է վեր վար ,սրընթաց։
Հարբել եմ եղբայր մարդկային ցավից
Այս փուչ բարքերի ձեռակերտ մթում.
Այնպես եմ ուզում հառնել երազից`
Երկի՜նք, արարման թևեր եմ խնդրում։
© Author Hrachuhi Ghadimyan