Литературный портал

Автор поста

ԿՊԱՀԵՄ ԻՆՁ` ՔԵԶ

Ես երջանիկ կլինեմ`

Երբ ունայնությունը`,

Մտքումս,  դադարի 

Իր խնջույքը ։

Եվ սին երազանքները 

Աշխարհի `, հոգեհալած,

Երբ թևաթափ  լինեն...

Եվ միայն` 

Ափդ ափիս մեջ

Անխափան տրոփյունով

Կփրկի   տխրությունս `

Կանգնեցնելով   սերը 

Մեր սրտերի միջև.

Եվ այնպես կայուն,

Որ Ժամանակը  գա 

Ու չտանի 

Մեր վեհությունը...

ԵՎ ետ չեմ դառնա,

Էլ  ետ    չեմ   նայի, այլ`,

Փրկված ցավից,

Կպահեմ ինձ. Քեզ`

Երջանկությունը։

© Հրաչուհի Ղադիմյան



Создано 13.04.22 07:56
© Все права защищены
278