Սերը մտել էր վիշտս
Միտքս թաղվել էր մթում
Ոռնում էր արև,
Սիրտս հոգնել էր ցավից, հոգնել էր անձև,
Հոգիս լալիս էր , խնդրում,
Դե', զարթնիիի՜ր,գնաաա.
Սերը մտել էր վիշտս'
Թե' մնաաա՜,մնաաա։
Բա ե՞ս ,բա ես գլխիկոր ու աչքս երկնին.
Ասում էի' լույսը բացվի կզարթնեմ կրկին,
Ասում էի դուռը բացվի' շուտ փախչեմ,գնա՜մ,
Օտար գրկում չգտա հաղորդության համ.
Սերս դարձավ խեղճ գերի ու փակվեց խցում,
Որ կառուցում էր Աստվածն իմ հոգնած խղճում։
Միտքս այնպես խև ոռնաց,որ գիշերն ընկավ
Ու ցերեկվա տաք գրկում հեկեկաց անբավ։
Կորավ իբրև գորշ փոշի ցավերիս մրրկում'
Ուր անապատը մտքիս
ավազ էր հերկում.
Խելքս ծարավ էր սիրո,սիրտս' անօթի.
Լռեց խոսքս ճշմարիտ
Հանուն ամոթի։
© Author Hrachuhi Ghadimyan
Создано 26.03.21 14:58
© Все права защищены
158