ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Դու ճնշել ես ինձ ամեն առիթով.
Միտքս ընդհատել լուսաբանությամբ,
Սերս չսերին խառնել ես ծածուկ,
Որ տողերիս մեջ երկնաբորբ ոռնամ:
Ինձ ընդհատել ես առանց պատճառի ու հանգամանքով ուզածս չարել,
Փրկել ես միայն խղճի կապանքից ,
Ու ես խափկանքից դրախտն եմ մերկել:
Բախտս կապել ես հույսի թելերից ու ավետել ես լուռ համբերություն։
Նայիր հայացքիս առաջ հոգետես
Ցավերը մարդկանց մտքերն են կիզում։
Դու ինձ կերտել ես լուսեղեններից ,որ մութ մտքերով վրաս խզբզեն;
Ոմանք կառչելով հիերոգլիֆներից լուռ հասկացել են ,մի կողմ են քաշվել։
Ամեն բարևից մենակ մնացի Ամեն սիրո հետ տաճարս ցնցվեց։
Մարդիկ աշխարհի գորշը պաշտեցին
Ու ստիպեցին հանճարս հերքել։
Մինչև ե՞րբ ասա ցավին հարակեզ`
Գալստյան աստղիդ հետամուտ լինեմ։
Սրանից հարմար ժամանակ չկա .
Ետ վերադարձիր ,որ սերս փրկեմ։
© Hrachuhi Ghadimyan
Ստեղծեցի Հենց նոր , նվիրված հարության տոնին։ Ամեն։
Создано 04.04.21 19:56
© Все права защищены
219