Литературный портал

Автор поста

Ո՜Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ


Կարմիր աշուն էր`
Ծառերն արյուն էին հագել,
Գետերով վիշտն էր հոսում,
Հողն էր ցավից ճաքել,
Ցավն առել էր վիշտը
Ու ծեփում էր մահվան կրակով ,
Դավադիր թույն էր անցնում Տառապյալ
Աշխարհիս երակով...
Կարմիր էր աշունը, գիտեմ.
Քամին գժի պես էր ոռնում
Ու աշխարհը ցնցվեց ցավից
Իր սկզբի խաբկանքի ընդերքում...
© Hrachuhi Ghadimyan
Создано 26.09.21 22:20
© Все права защищены
223
Безымянный 20:32 02.12.21
Ինչի չեմ կարողանում մտնել իմ կաբինետ
Безымянный 20:33 02.12.21
Ես հեղինակն եմ այս գործերի և չեմ կարողանում մտնել իմ կաբինետ