Մեղրածորում է լույսը սաղարթից ,
Անտառը խշշուն մեղեդի մարմար,
Կապել է օղակ, կապել է կամար
Լողակե սփռոց՝ երկինքն ամպակար։
Դողում է ստվերը լույսի տարափից,
Ստվերահնչյուն է հողը կարկատած,
Հողը չոր ու թաց՝ սեղմած նշխարք է,
Օդը՝ հաղորդման խնկաբույր վարկած։
Լույսը օրհնանք է, երկունք է, տուրք է,
Ծնունդով՝ փրկված ճիչ է ցնորված,
Սրբության լույս է, խորանի գաղտնիք,
Սիրո փնտրուք է, գգվանք է արբած։
Մեղրածորում է լույսը սաղարթից,
Թռչնահամերգ է, գազանային վալս,
Բույրը՝ բերկրանքն է արքայավարդի,
Անտառը՝, սիրով օծված նորահարս։
Հեղինակ՝ ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԴԻՄՅԱՆ
AUTOR: HRACHUHI GHADIMYAN