Литературный портал

Автор поста

Գինետուն

Գինին և գինետունն այստեղ փոխաբերական իմաստով են
*****
Գինետների խոստումից հարբած ու լքված վաղուց սեփական կամքից.
Բարձրանում է վեր մի գինու գավաթ ու զորեղ իշխում մարդկային մտքին։
Ու չկա ոչ մի հետադարձ ճամփա արդեն մորմոքուն ափերին կիզված`
Ունա՞կ է արդյոք գավաթը քավել հրաբորբ հոգու վիշտը հրկիզված ...
...Եվ գավաթները փրփրում գինուց , փարվում են անսանձ վշտերին հայոց
Ուր Աստվածային մեծ Շունչն անմռունչ վաղուց ողբում է շանթ, կրակ ու բոց...
Եվ այսպես ահա գինետներում
Պատանին կերտված հայոց ©հրկերգով
Գինու գավաթն է բարձրացնում վերև և գովերգում է Աստվածներն հզոր.
Ո՜վ դու Աստղի՜կ սիրո դիցուհի,
Ով դու Անահի՜տ սեր իմ դյութական։
Եվ ո՜վ դու Աստվա՜ծդ դյութազն Վահագն`
Քանի այս կյանքում կռիվ պիտի տամ,
Ով դու Արամա՜զդ ,ցոլք գցիր գինուս, որ արբեմ քո վեհ շուրթերից կիզված,
Որ չմորմոքա կյանքն իմ ափերին փուչ ու անարգված ,
Որ գինեմոլված կեղծեմ ու չզգամ ,որ ստում եմ միշտ.
Գրողը տանի ՜ ,այս լպիրշ դարում ով է եղել ճիշտ...
Մինչ տակառներում փրփրող գինին առատ հոսում է գավաթներն արբած
Կորուստ են դառնում ժամերը խռով
Քանզի մնում է կյանքն անարգված,
Քանզի գամված են անարգման Սյունին թե մարդկային խիղճ ,թե ազնվություն , քանի սկսած հնի դարերից
Մարդիկ անդադար Հիսուս են խաչում,
Քանզի մեր ստրուկն է գավաթը ցասման
Ու մեր սրտերում գարունն է մրսում .
Այդպես կլինի երկար ժամանակ
Ու միշտ անկում է միայն լինելու։
Ու թե պոետներն այն հռչակավոր մարդկային սերը գովերգեն պիտի
Ես դրա մեջ էլ կսկիծ եմ տեսնում
Եվ հուսալքված փարվում եմ կյանքին
Ու բարձրացնում եմ մեծ գինու գավաթ ու տալիս մի կեղծ խոստովանություն,
Իբր մեղք չունենք ,որ կյանքն է դաժան,
Որ պիղծ բարքերն են մեզ դաժանացնում ,
Բայց հոգեվարքի մի հզոր լուտանք
Վիճաբանում է սրտիս հետ կրկին
Ու հաստատ գիտի ,որ ամեն սխալ
Կերտում է ցավոք վարքը մարդկային
© Hrachuhi Ghadimyan
Այս ստեղծագործությունը գրել եմ 14 տարեկանում, հանձնում եմ ձեր ընթերցանությանը 
Создано 28.12.20 22:02
© Все права защищены
260