Литературный портал

Автор поста

Կար մի ժամանակ

***
Կար մի ժամանակ, որ Սերն ինձ համար չքնաղ աչքերով դիցուհի էր վեհ ,
Քայլում էր լուսնի արվարձաններով անհոգ ու անբիծ,
Փեշերն էր փռում տիեզերական անծայրածիրում
Վրան աստղերի մի ողջ որմնագիծ,
Սերը նման էր մշտնջենական քարավաններին` քաղցր անեծքով ոսկե ավազի վրա մեղմ սահող.
Նրանց ղողանջներն դեռ զիլ հնչում են իմ ականջներին ,
Հազար ու գիշեր Շահրազադեի նրբագեղ պարով ։
Կար մի ժամանակ սերը նման էր խելագար քամու. Վարսերս էր փռում` կառչելով մտքիս անդաստաններից
Ու հողը մտքիս`, կարոտից ճաքած անձրև էր խնդրում,ու գոհանում էր քամու նվիրած Ամպերի լացից ։
Կար մի ժամանակ սերը նման էր երազիս փերուն
Փեշերիս վրա ոսկի էր կարում ու չքնաղ աստղեր
Ու թագ կար գլխիս մշտնջենական հրերով հելիում
Ու սեր էի շաղում լուսնի նրբագեղ արվարձաններից
© Hrachuhi Ghadimyan
Создано 09.08.21 15:39
© Все права защищены
176