ԿՈՉ ԹՇՆԱՄՈՒՆ
Քարե Տաճարներ քանդելով'
Հոգու տաճարները չես քանդի ,
Քո վայրագ ցասումից հուժկու.
Մեր հողն է սնվում ամեհի։
Մեր հողը դեռ քեզ հետ չի խոսել,
Դեռ մտքում ընդվզում ունի.
Մեր հզոր լեռների սրտերում լավաներն են սպասում ժայթքումի։
Քարե տաճարներս քանդելով
Հոգու տաճարները չես քանդի
Իմ հողի ընդերքում հուժկու
Քեզ համար դատաստանն է Մհերի։
Դու հանի քո միջից թշնամի ՜, Արյունռուշտ երազներդ վայրի.
Իմ հողն' օրորոցն աշխարհի.
Չի տենչում դավաճան համբույրի։
© Hrachuhi Ghadimyan
Создано 04.11.20 10:38
© Все права защищены
116