Литературный портал

Автор поста

Ժամանակն ի՞նչ է

Ժամանակն ի՞նչ է' ամեն ինչ.
Վարկյանները դարձել են հաշվիչ 
Եվ գանձում են մարդկային հոգին"
Թողնելով տոկոսների չնչին։
Ժամանակը եռագանգ հրեշ է"
Անցյալ,ներկա , ապագա.
Եվ ամեն ինչ անցյալում հանգցնող' ներկայում այրվող հրշեջ է
Ժամանա՜կ' ուսուցիչ եզակի՜
Սխալի եվ ճշտի բառարան,
Հաստատուն ընթացքին գերի,
Սխալին մեղադրող դատարան.
Ժամանակ " դու ամեն ինչ, աամեն ինչ,
Ժամանակ` աղտոտիչ ու զտիչ
Ժամանակ ," անդադար վայրէջքից , անավարտ, հավերժող թռիչք։
Հրաչուհի Ղադիմյան
Hrachuhi Ghadimyan
Իմ հեղինակային կատարումները նաև Յութուբում։ YouTube 
Создано 17.03.19 19:57
© Все права защищены
231