Литературный портал

Հայրենիք

Տաք երկիր չվող թռչունը անգամ
Գարնանը նորից իր տուն է գալիս,
Փնտրում եք գուցե ետ դարձի ճամփան,
Բայց գտնել երբեք ձեզ թույլ չեք տալիս:
Հյուրի պես եք միշտ տանը օտարի,
Ասես մոլորված, անտուն ու անտեր,
Որքան էլ լինեք հարգված, սիրելի,
Կարոտը ձեզ միշտ կլինի ընկեր:
Մայր հողում թողած կամ կորցրած տունը,
Հարազատ բակի բարդիները սեգ,
Մաշված քաղաքի սիրված անկյունը
Հիշելու եք միշտ, ուր էլ որ լինեք:
Հիշելու եք ձեր խենթ ընկերներին,
Հարազատ դեմքեր ու դեպքեր անվերջ,
Մի փոքրիկ մասնիկ մեր հայրենիքից
Կրելու եք միշտ հիշողության մեջ:
Բայց սերունդները ձեզ չեն հասկանա,
Ձեր հիշողությամբ ապրել չեն կարող,
Որքան էլ փորձեք նրանց հայ պահել,
Օտարության դեմ թույլ են, անկարող:
Մայր լեզուն կորցրած ու ձուլված հայը
Նման է ասես անփամփուշտ զենքի,
Հայրենիք սիրող պատանին երբեք
Օտարի լեզվով բախտը չի երգի:
Իսկ հայրենիքը հեռվից չեն սիրում,
Սիրելու համար ճանաչել է պետք,
Ապրել նրանով, ապրել նրանում,
Թողնել քո հողում անջնջելի հետք:

Հերմինե Նուրիջանյան, 07.12.16թ.
Создано 07.12.19 14:33
© Все права защищены
3183
Безымянный 04:29 17.05.21
Հրամանի է գրված։ Լաց լինելու չափ հուզեց։
Շնորհակալ եմ)
Безымянный 08:17 17.05.21
Շատ լավ է գրված,հոգու խորքից, կեցցեք
Безымянный 13:17 17.05.21
Հրաշալի էր,Հերմինե' ջան։
Շնորհակալ եմ շա՜տ
Безымянный 17:49 17.05.21
Հրաշալի՜ է։ Շատ բնական է հնչում ասելիքը։
Безымянный 03:33 15.07.21
Կեցցե՛ս, շնորհալի աղջիկ։
Безымянный 16:13 15.08.21
Իրական խոսքեր…Կեցցես Հերմինե ջան
Безымянный 05:38 09.12.23
ԿԵՑՑԵՍ
Безымянный 11:58 09.12.23
Աստված օրհնի քեզ
Безымянный 19:19 09.12.23
Կեցցեք, իմ սրտից է գրված