Литературный портал

Մեր կյանքը փորձություններից կազմված շղթա է

Մեր կյանքը փորձություններից կազմված շղթա է.
Պիտի հասցնես դրանց արանքում երջանիկ լինել:
Ամեն բացվող օր թե՛ նոր պայքար է, թե՛ նոր ընծա է,
Եթե կարող ես, փորձիր ինքդ քեզ հավատով զինել:

Առավոտները էսպես թե էնպես միշտ էլ բացվում են.
Ոչինչ ու ոչ ոք չի կարող անվերջ խավարում լինել,
Քո ճամփան գծող փորձությունների անվերջ շարանում
Փորձիր ինքդ քեզ, միտքդ ու հոգիդ արևով զինել:

Հերմինե Նուրիջանյան, 27.06.2022թ.
Создано 29.06.22 16:29
© Все права защищены
192