Պատերազմը խմբագրեց մեր երազները,
Չթողեց էլ հենարաններ ապրելու,
Փլատակներ մեր ներսում ու շուրջբոլորը,
Ու սին փորձեր կորստի հետ հաշտվելու:
Չթողեց էլ հենարաններ ապրելու,
Փլատակներ մեր ներսում ու շուրջբոլորը,
Ու սին փորձեր կորստի հետ հաշտվելու:
Խամրեցին մեր արևները, էլ չկան,
Առավոտներն անհոգի են ու անկյանք,
Դատարկվել են փողոցները, մեր ներկան,
Ինքներս մեզ համոզել ենք, որ դեռ կանք:
Առավոտներն անհոգի են ու անկյանք,
Դատարկվել են փողոցները, մեր ներկան,
Ինքներս մեզ համոզել ենք, որ դեռ կանք:
Էլ նույնը չեն մեր պատկերն ու հայացքները,
Խտացել է տխրությունը մեր հոգու,
Պատերազմը խմբագրեց մեր երազները,
Քանդեց բոլոր հենարաններն ապրելու:
Խտացել է տխրությունը մեր հոգու,
Պատերազմը խմբագրեց մեր երազները,
Քանդեց բոլոր հենարաններն ապրելու:
Հերմինե Նուրիջանյան, 19.09.2021թ.