Литературный портал

Автор поста

Անծանոթը(մաս3)

Թատրո՜ն...
Ներքին խռովք...
Մգլահամ ու ճնշող ստվերներ...
Հեգ հոգու ճիչ...
Տաղտկությո՜ւն...
-Բարև։
Աղջիկը արագ շրջվեց դեպի ձայնը,նայեց,երկար զննեց,սառած,փոքր֊ինչ կապտած շուրթերով  շփոթված պատասխանեց.
- Բարև։ Ես...
-Ի՞նչ եք անում այստեղ,այս ցուրտ սառնամանիքին։ Ես քանի օր է ձեզ այստեղ եմ տեսնում,֊դերասանին հատուկ կեցվածքով խոսեց ձայնը։
-Ես,այո,ինչքան ժամանակ է գալիս եմ այստեղ,֊արդարացող ձայնով ասաց աղջիկը,ծոր տալով դեմքին շարունակեց,֊Իսկ դուք ինչ է, ստվերի նման հետևու՞մ եք ինձ։
-Ո՛չ, թանկագինս,պատահաբար եմ տեսել,ու որոշեցի մոտենալ,մտածում էի կարող եմ օգնել...բայց,ինչպես տեսնում եմ ջղային եք,վրդովված,կամ էլ անհանգիստ...
-Օգնե՞լ,ոչ,շնորհակալ եմ,֊կտրուկ մերժեց աղջիկը։
Երիտասարդը թատրոնի դերասան էր,հնաոճ հագուստով(երևում էր ներկայացման փորձի էր),լայնեզր գլխարկով,հագի սև բաճկոնը տեղ֊տեղ պատառոտված էր...աղջկան դրսում նկատելով շտապել էր նրան մոտենալ ու չէր փոխել շորերը։
Նրան կրկին նայելով մեղմ ժպիտ գծագրվեց աղջկա տխուր դեմքին,ու այտերին նշմարվեց խնամքով թաքցրած փոսիկը...
Լռություն իջավ,աղջիկը կրկին մտքերով ընկավ...արցունքը դարձյալ հայտնվեց աչքերում...
Երիտասարդն այդ տեսնելով,որոշեց չլսել աղջկան և օգնել նրան,այդ իսկ պատճառով խախտեց լռությունն ու սկսեց հարցեր տալ այնպես,որ աղջիկը խուճապի չմատնվի ու հեռանա՝ թախիծը կրկին աչքերում...
-Անունդ ի՞նչ է։
-Ի՞նչ,֊անակնկալ շփոթված ասաց աղջիկը։
-Մտքերով եք,հարցնում էի ձեր անունը։
-Ախ,հա,անունս Լույս է։
-Իսկ ես,քանի որ ձեզ հետևում էի,ինձ էլ կարող եք Ստվեր անվանել,֊փորձեց կատակել ու ցրել մտքերը...
Սքողված ժպիտ հայտնվեց աղջկա մտախոհ դեմքին ակնթարթորեն ու չքացավ...
-Եթե միշտ գալիս եք այստեղ,ապա,կարող եմ ենթադրել,որ պատճառն այս շենքն է,կամ...գուցե սխալվում եմ...
-Ամենևին չեք սխալվում,այո։
- Ապա ինչու՞ չեք ներս մտնում։Ամեն անգամ շքամուտքից ետ եք դառնում։Ինչու՞։
-Ես...Նա լռեց։
-Այստեղ շատ ցուրտ է,մատներս արդեն չեմ զգում։Ուզո՞ւմ եք գնանք ներս,գուցե խոսենք,գուցե կկարողանամ իմ խորհուրդներով քեզ օգնել...
Աղջիկը երկմտանքի մեջ էր հայտնվել.մի կողմից անհասկացվածությունը,մյուս կողմից դիպվածը նրան անելանելի վիճակ էին գցել. չգիտեր՝ մնա՞լ, թե՞՝ գնալ...


Շարունակելի...
Создано 22.12.18 10:03
© Все права защищены
1136