Литературный портал

Լինում են պահեր

Լինում են պահեր`
երջանկությունից խելագարված ես,
Լինում են պահեր`
քո անտեր բախտից վիրավորված ես:
Լինում են պահեր`
կանգնած են կողքիդ բարեկամ, դրկից,
Լինում են պահեր`
էլ տառապանքիդ չկա կարեկից:

Լինում են պահեր,
երբ ամբողջ ուժով շարժվում ես առաջ,
Լինում են պահեր`
խոնարհվում ես նոր փորձության առաջ:
Լինում են պահեր`
աշխարհում քեզ պես խենթ սիրող չկա,
Լինում են պահեր`
դառնում ես անսեր, անիմաստ կյանքի հուսահատ վկա:

Թող քեզ հետ մնան խնդություն, բերկրանք,
Մոռացիր ամեն տխրություն, հառաչ,
Հավերժության մեջ պահեր են սրանք,
Որ պիտի ապրես ու շարժվես առաջ:

Հերմինե Նուրիջանյան
21.07.17թ.
Создано 09.07.19 15:30
© Все права защищены
2301
Безымянный 19:47 13.01.21
Bravo
Безымянный 20:15 13.01.21
Apres HERMINE rashali BANASTEGJUTUN ASTVAT hnorkt elavelatni
Շնորհակալ եմ)