Литературный портал

...

Ս. Գևորգյան
21.05.2022
23։00

Ցավեցնում են փողոցներն այս փոքրիկ քաղաքի,
Պատերը շնչում են թթվածին իսկ հետո արտաշնչում Քեզ։

Չկամ ես...
Չկաս դու...

Ես ամենքից հոգնած, նկարում եմ խավարս ցրող աչքերդ՝
Հավատացյալ...
Բոցավառ...
Երազկոտ....

Մատիտս չհերիքեց, որ ժպիտդ նկարեմ,
Ու ես որոշեցի, որ այն պետք է լինի յուրահատուկ,
Ու ժպիտդ սկսեցի նկարել մակդիրներով,
Որ գարնան ցրտից շուրթդ չսառչի։

Թեյ տուր ինձ...
Քո կարոտի գույնով,
Եվ ժպիտիդ քաղցրությամբ,
Որ իմ բացահայտումն ու ջերմությունը լինես տարվա չորս եղանակներին։

Ցավեցնում են փողոցներն այս փոքրիկ քաղաքի,
Որովհետև խոսքս դարձել է չլսված պատմություն,
Իսկ դու աքսորված մի բանաստեղծություն,
Որի մեջ այնդպես էլ չասեցիր, որ
Կգաս...
Կփրկես...
Կմնաս...
Создано 28.05.22 09:42
© Все права защищены
295