Литературный портал

Автор поста

Անծանոթը(մաս4)

-Դուք դեռ վարանու՞մ եք։Եթե խոսեք,միգուցե կարողանամ օգնել ձեզ։
-Եթե ես ներս գամ ու խոսեմ ձեզ հետ,ապա կփոխվի իմ կյանքի ողջ ընթացքը,իսկ ես չեմ կարող դեմ գնալ իմ սկզբունքներին,և ոչ էլ ուզում եմ թողնել ու հեռանալ,բայց... բայց կան հարցեր,որոնց պատասխանել միայն ես եմ կարող...բայց հիմաևեթ ի վիճակի չեմ, խնդրում եմ, այլևս մի շարունակեք։Ձեր թույլտվությամբ, ես գնամ։
Երբեմն պահ է գալիս,որ ուզում ես փախչել,բոլորից,ինքդ քեզնից,եթե հնարավոր լիներ նույնիսկ քո սեփական ստվերից...
Բայց ոչ,քեզ պետք էր մի վերջնական միտք,որ այլևս ոտք չդնեիր,հիասթափվեիր,կոտրվեիր ընդմիշտ,որ կարողանայիր զոհաբերել քեզ՝ հանուն մեկի երջանկության,բայց,մի՞թե արժեր...
-Ես գնում եմ,ու դուք ինձ այլևս այստեղ չեք տեսնի։Ես գնում եմ,երբեք չվերադառնալու հույսով...
Ինչպիսի՜ հայացք,բայց խոհուն  և թախծալի,ինչպիսի՜ ժպիտ,գեղեցկությու՜ն,հրեշտակ է այս աղջիկը։
Մինչ երիտասարդը կցրեր մտքերը,աղջիկն արդեն անհետացել էր տեսադաշտից...
Ուզում էր քայլ անել նրան կանգնեցնելու համար, բայց նրա սառած շութերից դուրս թռավ միայն՝ Լու՜յս։
-Երանի՜,նորից տեսնեի քեզ,այս անգամ հաստատ չէի թողնի,որ գնաս...
Ու պարտված հայացքով մտավ թատրոն...
-Սա է կատարյալ միայնությունը,֊մտամոլոր քայլում էր աղջիկը,֊չես կարող  ոչ մեկի հետ կիսվել,չկա նա,որ պատրաստ լինի քեզ լսել մի ամբողջ կյանք,որ լսելուց հետո կհամաձայնվի ու կլռի,կամ խորհուրդ կտա,իսկ այդ խորհուրդը ես ճիշտ կհամարեմ,որովհետև այդպես պետք է լինի,և ոչ՝ ուզում եմ...չեմ ուզում ոչ մեկի լսել,ես ինքս կարող եմ անել այն,ինչ ուզում եմ,միգուցե սխալ եմ, լսել և հասկանալ է պետք...չգիտեմ...հը՞ն...ինչպես միշտ,այսօր էլ մտքերս խառնեն...
Իր հետ կռիվ տալով մի կերպ հասավ տուն,մտավ սենյակ և փակվեց այնտեղ. ոչ ոքի հետ չէր խոսում,շարունակ իր մտքերի քարավանում էր,խորհում էր և ելքը չէր գտնում,դարձել էր ներամփոփ,լռակյաց,հաճախ նայում էր մի կետի և հայացքը կանգ էր առնում,մնում քարացած... Խոսելիս էլ դժկամ էր,լարված, նյարդային...
Մշտապես լարվածությունը հյուծել էր մարմինը,և նա անկողին ընկավ...



Շարունակելի...
Создано 09.01.19 15:01
© Все права защищены
1167