Տարին դարձել է ամիս, ամիսն՝ շաբաթ, շաբաթն՝ օր, ու՞ր ենք այսպես սլանում, չհաշվելով անցած օր։ Չհաշտվելով, չանսալով, օր ենք այսպես մենք վատնում, իսկ օրերի պաշարում՝ մի երկյուղ է բույն դնում։ Թե արել ենք, չե՛նք զգացել, թե ծուլացել, վարանել, կյանքի բազում մենք հույսեր՝ լոկ քամուն ենք շռայլել․․․․․
119
Որքան քիչ բան գիտես, էնքան առողջ ես։
81
Երբ սեփական երեխայի մեջ տեսնում եք ձեր արտացոլանքը, առիթ ունեք ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչելու։
63
Մարդ երբեք չի անում մի բան, որն անհրաժեշտ չի համարում: Յուրաքանչյուր գործողություն մարդն անում է կարիքից դրդված։
73
Գթա ինձ, Տե'ր, ես ապրել եմ ուզում, մայրամուտն այն բոսոր, դեռ տեսնել եմ ուզում: Ուզում եմ ծաղկին բարև տալ նորից, ծառն եմ ուզում ես գրկել իր բնից։ Ու շավիղներիս աճն եմ փափագում տեսնել այս հին ու նոր աշխարհում։ Մի թող ինձ, Տե'ր իմ, մտքերում անտես, Այս աշխարհում դեռ հույսերս են անկեզ։
105
Միամիտ մի եղեք.երկու մարդ երբեք լիարժեք չեն կարող հասկանալ իրար, քանզի յուրաքանչյուրը գտնվում է կյանքի կամ մտածողության իր ուրույն աստիճանին:
84
Մի անմեղություն կար քո անվան մեջ, Մի անկեղծ հայացք, որ հատուկ էր քեզ, մարդկանց սիրելու, ու նվիրվելու, Համայն աշխարհին օգուտ բերելու։ Քնքուշ էր խոսքդ, խորհուրդդ հստակ, Ու հիշում եմ ես խոսքերդ իմաստուն, —Ցավն էլ, աղջիկս, մարդու համար է, Պիտի դիմանաս, հաղթել կարենաս։ Եվ այդպես կյանքում փորձել եմ հաղթել, Միշտ տոկալ, տանջվել, լուռ հաղթահարել, Բայց կորուստդ, ավաղ, չի ստացվում ապրել, Օգնի՛ր ինձ, պապ ջան, ուզում եմ հաղթել։
164
Ինձնից պոկված երկու լույս, Ինձնից երկնված երկու հույս, Ձերն է սիրտը իմ մաշված, Ձերն է սերը իմ, անդարձ։ Ես երկունքը զգացի ձեր, Տերը մեծ է, ինձ բաշխեց, Երկու լույսի շողիկներ, Ապրելու հույս առհավետ։ Թո՛ղ պահապան լինի ձեզ, Սերն իմ հավետ, Տերը մեծ, Թո՛ղ պարգևի կյանքը ձեզ, Խինդ, սեր, հավատ մշտապե՛ս։
69
Հուսահատություն, ո՞րն է քո երեսը, Պատկերդ չեմ կարող որսալ ես այսօր, Այնքան եմ ուզում նայել երեսիդ, Անթարթ հայացքով անցել քո միջով: Ախ, այդ ո՞վ ես դու, որ միջովս այսպես անցնես անողոք, խլես իմ լույսը, Խլես իմ հույսը, և ինձ միայն մեծ մութ խավար թողնես: Գուցե հայելի, որ ինձ եմ տեսնում, գուցե շուռ եկած մի ճշմարտություն, Որ կարիք ունի իր տեղն ընկնելու, Իր ժամանակն իմ կյանքից պոկելու: Տոկում եմ այսպես, կռվում ամեն օր, Հուսահատություն, հաշտվե՛լ եմ ուզում, Օրս ապրել միշտ առանց պայքարի, Արի հաշտվենք մենք, խաղաղ, անհուզում....
73
Գուցե այնպե՛ս չես ապրել այսքան ժամանակ, Գուցե միշտ բա՛ց ես եղել, լայնարձակ, Գուցե այդ մեծ սրտիդ մեջ անչափ, Բոլորին անկեղծ տրվել հոգաչափ։ Ուրախացել ես ընկերներով շատ, Նեցուկ ես կանգնել նրանց ամենքին, Ով որ քաղցում էր, խեղճ էր իր օրում, Պաշտպան էիր քեզ դու նրան կարգում։ Օհ, ուր են հիմա հերթով չքացել, Մարդիկ որքան են հիմա չարացել, Ոչինչ չե՛ն տեսնում , չե՛ն հիշում ասես, Դարի փորձանքն է՝ լինել աներես։ Ո՛չ, երբեք ես չեմ ափսոսել, Չեմ ափսոսելու և ոչ մի օրում, Սրտիս բարձրագույն լարերը տալու, Տեղը ո՛չ երբեք մի բան ստանալու։ Տվել եմ քանզի ունեցել եմ այդ, Հարուստ եմ եղել, որ և հիմա՛ կամ, Որքա՛ն տվել եմ՝ այնքա՛ն բարձրացել, Լցվե՛լ է սիրտս ու հասունացել։
71
Օհ, որքան հոգնած եմ այժմ, Նեղ այս վիճակից, նեղ զրույցներից, մարդկանցից այն նեղ, որ միայն գիտեն՝ իրենց կյանքն ինչպես լավ դասավորեն: Այն, որ մտածում, չեն ասում դեմքիդ, Իբր իմաստուն են իրենք ի ծնե: Քիթը չեն խոթում գործերիդ մեջ էլ, Տեսե՛ք, չեզոք են ու չեն ցավեցնում: Հազար անգամ լավ է երեսիս ապտակ, Մեջքիս մի հարված ես ընդմիշտ ստանամ, Քան այս չեզոքին, բիրտ անտարբերին փորձեմ դիմանալ, և անգամ ժպտալ: Մտքումս ասում եմ, ախ, երանի քեզ, Որտեղից քեզ այս հորինված Ճիշտը, Ինձ էլ մի փոքր տայի՛ր, գեթ, Աստված, Իմաստության այս թյուր կերպարը: Ու կլինեի ես շատ երջանիկ, Ճիշտ ապրելակերպ, մի ճիշտ ընտանիք, Երեխաներս՝ տաղանդներ անխոս, Չէ՞ որ դա էլ է խորին համոզմունք: Ու կապրեի ես հազարի նման, Սուտ, փուչ բաներով լցնելով հոգիս, Չէի նկատի, թե ինչպես հասա, Այդ սքանչելի կյանքիս մատույցին:
81
Դու խոսում ես բարդ ու կարեվեր, Ես լսում միայն, փորձում վերլուծել, Եթե կարող ես՝ խոսք ասա դյութիչ, Ու ես կազատվեմ այս խենթ վիճակից: Գլխապտույտ է օրը ինձ բերում, հազար ու մի բան, որ չեմ հասկանում, Եվ միայն Դու ես, քո ահեղ ձայնով, Ճշմարտություններ ինձ բացահայտում: Օ, դառն է այս զրույցի թեման, Բայց հով է տալիս սրտիս այն գոնե, Ի՞նչ է քո հոգում այդպես ծվարած, Որ պիտ հուշի ինձ մի նորովի կյանք:
57
Օրն է կարծես խճճվել գլխումս, Եվ չկա դրա դեմ որևէ պայքար, Ժամանակն անողոք է, բիրտ ու աներես, Նա տանում է քեզ, սլացնում վերև: Որպես հոգուդ հուշ, խոսք ես դու մաշում, ՄԻնչդեռ օրն այդ հեգ, քեզ չի էլ լսում, Ի՞նչ է ուզածդ այս նեղ աշխարհում, Գուցե նոր սեր է քո սիրտը ուզում: Ուզում է կրկին թռթռալ թեթև, եվ մի չապրած կիրք զգալ նորից կարծես, Դողէրոցք է նոր նա քեզնից ուզում, Իսկ դու դա իսկի չես էլ նկատում: Կամ թե նկատում, բայց դե ուշ է, ուշ, Ինքդ քեզ կարծես լռեցնում ես զուսպ: Եվ մի կարոտ է անսահման տանջում, Զսպաշապիկն է լոկ քեզ պակասում:
93
Ախ, շատ ջրեր հոսեցին, Ոչ մեկին չխնայեցին, Զուր ես շուրջդ դու նայում, Ու՞մ ես այնտեղ դու տեսնում: Հոգուդ խորքը դու նայիր, Տե՛ս, որքան ես ուշացել, Հազար միտք ու գաղափար, Վաղուց քեզ են սպասել: Գտիր ուժդ, ո՛վ դու մարդ, Վեր կաց տեղից ու քայլիր, Քանզի այս նեղ աշխարհում, Քո բաժինն ես որոնում: Ինչ իմանաս, թե Աստված, Որքան օր է քեզ բաշխել, Հույսով, լույսով, հավատով, Կյանքդ ապրիր դու սիրով:
94
Հոգիս խճճված, հոգիս մոլորված, Անկարող եմ հասկանալ, Ինչ է կորցրել, ինչ է փնտրում, Ինքս ինձ չեմ ճանաչում: Երբ նայելով հայելուն, Շոշափում եմ դեմքը իմ, Ծուռումուռ է նա թվում, Եվ կարծես հանդիմանում: Ապրած, չապրած տարիներ, որ եկել են ու անցել, Ուրախություն, խինդ ու սեր, Կարծես օտար են դարձել: Ախ, ինչ անեմ, որ հոգուս տիրած ցավն այս դիվական, Տեսքը փոխի, հետ դառնա Եվ մի շնչով չքանա: Լինեն բազում ծաղիկներ, Արև, լույս ու ջերմություն, Եվ դրանով իմ հոգուն Բերեն անանց խնդություն:
89
1.Տուր մարդուն պաշտոն կամ իշխանություն, և սկսիր հետևել նրա տխմարացման գործընթացին:)))) 2. Ինքդ քեզ գերագնահատելիս
հիշիր, որ պետք է չէ թերագնահատել մնացածին: 3. Երբեմն մեզ թվում է, մարդիկ մեզ չեն գնահատում, բայց հնարավոր է, որ նրանք ընդամենը չեն կարողանում արահայտվել:
73
Մոտ երկու տարի առաջ էր: Կյանքը կարծես իր հունով էր ընթանում, չնայած կյանքի բազմաթիվ խութերին, որ հանդիպում էին ինձ ամուսնություն կոչվածից հետո, երկու փոքր երեխաներին մեծացնելու իմ պարտականություններին, դրա արանքում աշխատանքի վազելու և այլնի մեջ մի գեղեցիկ մայիսյան օր հանկարծամահ եղավ հայրս......... Պայծառ, արևոտ մի օր էր..........Առավոտյան պուճուրիս տարանք մերոնց տուն, և հայրս դեռ անկողնում պառկած թեյ էր խմում: Գլուխս դռնից ներս մտցնելով, ձեռքով ողջունեցի՝ պապ,պրիվետ, վազում եմ բժշկի, մի երկու ժամից կգամ.............. Ես այլևս չտեսա հորս, միայն հիշում եմ մի երկու ժամ անց մորս զանգը, որով մի տարօրինակ ձայնով, համարյա գոռալով ինձ հայտնում էր, որ հայրս տան այգում ընկել է և խնդրում էր արագ հասնել օգնության: Այլայլված ձայնով ասացի՝ դե՛ շտապօգնություն զանգիր, մինչ մեր գալը և ամուսնուս հետ շտապեցինք մեքենայով արագ տեղ հասնել: Մինչ սլանում էինք մայրուղով, մտքումս աղոթում էի, որ այս անգամ էլ կարողանանք փրկել հորս, բայց սրտիս մի անկյունում ճմլող ցավ կար, մայրս երբեք այդպիսի ձայնով չէր խոսել......ինչ որ գույժ կար նրա ձայնում.......... Այս կասկածներով համարյա թե միաժամանակ շտապօգնության հետ հասանք մեր տուն, վազեցինք դեպի մեր փոքրիկ այգին, մի քանի մետր հեռավորությունից տեսա հորս բերանքսիվայր ընկած կանաչ խոտին: Ամուսինս պինդ գրկեց ինձ, և թույլ չտվեց առաջ գնալ, մինչ բժիշկները կզզնեին: Ավաղ........արդեն ուշ էր.....թևաթափ դեմքերով հետ եկան բժիշկներն ասելով, որ արդեն մահը վրա է հասել և ոչինչ այլևս հնարավոր չէ անել................հիմա ուրիշ բժիշկներ և ոստիկանություն կանչելու հերթն է..................... Ամենը կարծես երազ էր թվում, ես գոռում էի ցավից, ողբագին ձայնով խնդրում, որ թույլ տան մոտ գնալ, գուցե թե սխալվել են բժիշկները, ուզում էի բռնել հորս ձեռքն ու ասել, վեր կաց, դու դեռ մեզ շատ ես պետք.................. Անցավ մի քանի ժամ, մինչ ես հեռվից, ամուսնուս գրկում, հետևում էի այդ տեսարանին, ու թվում էր, մղձավանջ է, որ հիմա կանցնի......................... Մայիսյան պայծառ մի օր, թեթև քամին օրորում էր այգու խոտն ու փարթամ ծառերի ճյուղերը, ամեն ինչ այնքան սիրուն էր թվում...........մինչ հայացքս նորից հառնում էր ընկած հորս մարմնին................ սպասում էինք ոստաիկանության................ Երբ նրան տարան պատգարակով, վազեցի իր ընկած տեղը, շոյեցի այն կանաչ խոտը, որի վրա իր կյանքի վերջին վայրկյաններին ավանդել էր հոգին......և մնացել էին միայն մի կողմ շպրտված հողաթափերը............. Հաջորդ օրերն անցան ինչպես վատ երազում, երբեք չես հասկանում, թէ ինչ կատարվեց ու ինչպես...նա մասին խոսում ես դեռ ներկա ժամանակով և թվում է, մի ուրիշ գործերով ես ընկել, մինչ նա կգա.......... Անցել է մոտ երկու տարի......ցավը դեռ շարունակում է դաղել ինձ, երբ հիշելով այն օրը, որ շտապելու պատճառով չհասցրի գոնե մոտենալ և ողջագուրվել, գրկել ու շոյել նրա հայրական ձեռքն ու ասել, պապ ջաաաան, ես այնքան եմ սիրում քեզ, ներիր ինձ...........
190