Մոտ երկու տարի առաջ էր: Կյանքը կարծես իր հունով էր ընթանում, չնայած կյանքի բազմաթիվ խութերին, որ հանդիպում էին ինձ ամուսնություն կոչվածից հետո, երկու փոքր երեխաներին մեծացնելու իմ պարտականություններին, դրա արանքում աշխատանքի վազելու և այլնի մեջ մի գեղեցիկ մայիսյան օր հանկարծամահ եղավ հայրս.........
Պայծառ, արևոտ մի օր էր..........Առավոտյան պուճուրիս տարանք մերոնց տուն, և հայրս դեռ անկողնում պառկած թեյ էր խմում: Գլուխս դռնից ներս մտցնելով, ձեռքով ողջունեցի՝ պապ,պրիվետ, վազում եմ բժշկի, մի երկու ժամից կգամ..............
Ես այլևս չտեսա հորս, միայն հիշում եմ մի երկու ժամ անց մորս զանգը, որով մի տարօրինակ ձայնով, համարյա գոռալով ինձ հայտնում էր, որ հայրս տան այգում ընկել է և խնդրում էր արագ հասնել օգնության: Այլայլված ձայնով ասացի՝ դե՛ շտապօգնություն զանգիր, մինչ մեր գալը և ամուսնուս հետ շտապեցինք մեքենայով արագ տեղ հասնել:
Մինչ սլանում էինք մայրուղով, մտքումս աղոթում էի, որ այս անգամ էլ կարողանանք փրկել հորս, բայց սրտիս մի անկյունում ճմլող ցավ կար, մայրս երբեք այդպիսի ձայնով չէր խոսել......ինչ որ գույժ կար նրա ձայնում..........
Այս կասկածներով համարյա թե միաժամանակ շտապօգնության հետ հասանք մեր տուն, վազեցինք դեպի մեր փոքրիկ այգին, մի քանի մետր հեռավորությունից տեսա հորս բերանքսիվայր ընկած կանաչ խոտին: Ամուսինս պինդ գրկեց ինձ, և թույլ չտվեց առաջ գնալ, մինչ բժիշկները կզզնեին:
Ավաղ........արդեն ուշ էր.....թևաթափ դեմքերով հետ եկան բժիշկներն ասելով, որ արդեն մահը վրա է հասել և ոչինչ այլևս հնարավոր չէ անել................հիմա ուրիշ բժիշկներ և ոստիկանություն կանչելու հերթն է.....................
Ամենը կարծես երազ էր թվում, ես գոռում էի ցավից, ողբագին ձայնով խնդրում, որ թույլ տան մոտ գնալ, գուցե թե սխալվել են բժիշկները, ուզում էի բռնել հորս ձեռքն ու ասել, վեր կաց, դու դեռ մեզ շատ ես պետք..................
Անցավ մի քանի ժամ, մինչ ես հեռվից, ամուսնուս գրկում, հետևում էի այդ տեսարանին, ու թվում էր, մղձավանջ է, որ հիմա կանցնի.........................
Մայիսյան պայծառ մի օր, թեթև քամին օրորում էր այգու խոտն ու փարթամ ծառերի ճյուղերը, ամեն ինչ այնքան սիրուն էր թվում...........մինչ հայացքս նորից հառնում էր ընկած հորս մարմնին................ սպասում էինք ոստաիկանության................
Երբ նրան տարան պատգարակով, վազեցի իր ընկած տեղը, շոյեցի այն կանաչ խոտը, որի վրա իր կյանքի վերջին վայրկյաններին ավանդել էր հոգին......և մնացել էին միայն մի կողմ շպրտված հողաթափերը.............
Հաջորդ օրերն անցան ինչպես վատ երազում, երբեք չես հասկանում, թէ ինչ կատարվեց ու ինչպես...նա մասին խոսում ես դեռ ներկա ժամանակով և թվում է, մի ուրիշ գործերով ես ընկել, մինչ նա կգա..........
Անցել է մոտ երկու տարի......ցավը դեռ շարունակում է դաղել ինձ, երբ հիշելով այն օրը, որ շտապելու պատճառով չհասցրի գոնե մոտենալ և ողջագուրվել, գրկել ու շոյել նրա հայրական ձեռքն ու ասել, պապ ջաաաան, ես այնքան եմ սիրում քեզ, ներիր ինձ...........