Литературный портал

Автор поста

Հոգնել եմ այնքան

Օհ, որքան հոգնած եմ այժմ,
Նեղ այս վիճակից, նեղ զրույցներից,
մարդկանցից այն նեղ, 
որ միայն գիտեն՝ իրենց կյանքն ինչպես
լավ դասավորեն:
Այն, որ մտածում, չեն ասում դեմքիդ,
Իբր իմաստուն են իրենք ի ծնե:
Քիթը չեն խոթում գործերիդ մեջ էլ,
Տեսե՛ք, չեզոք են ու չեն ցավեցնում:
Հազար անգամ լավ է երեսիս ապտակ,
Մեջքիս մի հարված ես ընդմիշտ ստանամ,
Քան այս չեզոքին, բիրտ անտարբերին
փորձեմ դիմանալ, և անգամ ժպտալ:
Մտքումս ասում եմ, ախ, երանի քեզ,
Որտեղից քեզ այս հորինված Ճիշտը, 
Ինձ էլ մի փոքր տայի՛ր, գեթ, Աստված,
Իմաստության այս թյուր կերպարը:
Ու կլինեի ես շատ երջանիկ,
Ճիշտ ապրելակերպ, մի ճիշտ ընտանիք,
Երեխաներս՝ տաղանդներ անխոս,
Չէ՞ որ դա էլ է  խորին համոզմունք:
Ու կապրեի ես հազարի նման,
Սուտ, փուչ բաներով լցնելով հոգիս,
Չէի նկատի, թե ինչպես հասա,
Այդ սքանչելի  կյանքիս մատույցին:
Создано 15.05.19 07:15
© Все права защищены
81