Օրն է կարծես խճճվել գլխումս,
Եվ չկա դրա դեմ որևէ պայքար,
Ժամանակն անողոք է, բիրտ ու աներես,
Նա տանում է քեզ, սլացնում վերև:
Որպես հոգուդ հուշ, խոսք ես դու մաշում,
ՄԻնչդեռ օրն այդ հեգ, քեզ չի էլ լսում,
Ի՞նչ է ուզածդ այս նեղ աշխարհում,
Գուցե նոր սեր է քո սիրտը ուզում:
Ուզում է կրկին թռթռալ թեթև,
եվ մի չապրած կիրք զգալ նորից կարծես,
Դողէրոցք է նոր նա քեզնից ուզում,
Իսկ դու դա իսկի չես էլ նկատում:
Կամ թե նկատում, բայց դե ուշ է, ուշ,
Ինքդ քեզ կարծես լռեցնում ես զուսպ:
Եվ մի կարոտ է անսահման տանջում,
Զսպաշապիկն է լոկ քեզ պակասում: