Литературный портал

Автор поста

Հուսահատ եմ

Հուսահատություն, ո՞րն  է քո երեսը,
Պատկերդ չեմ կարող որսալ ես այսօր,
Այնքան եմ ուզում նայել երեսիդ,
Անթարթ հայացքով անցել քո միջով:

Ախ, այդ ո՞վ ես դու, որ միջովս այսպես
անցնես անողոք, խլես իմ լույսը,
Խլես իմ հույսը, և ինձ միայն մեծ
մութ խավար թողնես:

Գուցե հայելի, որ ինձ եմ տեսնում,
գուցե շուռ եկած մի ճշմարտություն,
Որ կարիք ունի իր տեղն ընկնելու,
Իր   ժամանակն իմ կյանքից պոկելու:

Տոկում եմ այսպես, կռվում ամեն օր,
Հուսահատություն,  հաշտվե՛լ եմ ուզում,
Օրս ապրել միշտ առանց պայքարի,
Արի հաշտվենք մենք, խաղաղ, անհուզում....

Создано 25.05.19 18:37
73