Ինձնից պոկված երկու լույս,
Ինձնից երկնված երկու հույս,
Ձերն է սիրտը իմ մաշված,
Ձերն է սերը իմ, անդարձ։
Ես երկունքը զգացի ձեր,
Տերը մեծ է, ինձ բաշխեց,
Երկու լույսի շողիկներ,
Ապրելու հույս առհավետ։
Թո՛ղ պահապան լինի ձեզ,
Սերն իմ հավետ, Տերը մեծ,
Թո՛ղ պարգևի կյանքը ձեզ,
Խինդ, սեր, հավատ մշտապե՛ս։