Литературный портал

Автор поста

Հայրիկիս

Մի անմեղություն կար քո անվան մեջ,
Մի անկեղծ հայացք, որ հատուկ էր քեզ,
մարդկանց սիրելու, ու նվիրվելու,
Համայն աշխարհին օգուտ բերելու։

Քնքուշ էր խոսքդ, խորհուրդդ հստակ,
Ու հիշում եմ ես խոսքերդ իմաստուն,
—Ցավն էլ, աղջիկս, մարդու համար է,
Պիտի դիմանաս, հաղթել կարենաս։

Եվ այդպես կյանքում փորձել եմ հաղթել,
Միշտ տոկալ, տանջվել, լուռ հաղթահարել,
Բայց կորուստդ, ավաղ, չի ստացվում ապրել,
Օգնի՛ր ինձ, պապ ջան, ուզում եմ հաղթել։
Создано 06.06.19 15:45
164