Литературный портал

Автор поста

Մտորում

Տարին դարձել է ամիս,
ամիսն՝ շաբաթ, շաբաթն՝ օր,
ու՞ր ենք այսպես սլանում,
չհաշվելով անցած օր։

Չհաշտվելով, չանսալով,
օր ենք այսպես մենք վատնում,
իսկ օրերի պաշարում՝
մի երկյուղ է բույն դնում։

Թե արել ենք, չե՛նք զգացել,
թե ծուլացել, վարանել,
կյանքի բազում մենք հույսեր՝
լոկ քամուն ենք շռայլել․․․․․

Создано 20.01.20 16:58
© Все права защищены
119