Литературный портал

Автор поста

Ուշացած

Ախ, շատ ջրեր հոսեցին,
Ոչ մեկին չխնայեցին,
Զուր ես շուրջդ դու նայում,
Ու՞մ ես այնտեղ դու տեսնում:

Հոգուդ խորքը դու նայիր,
Տե՛ս, որքան ես ուշացել,
Հազար միտք ու գաղափար,
Վաղուց քեզ են սպասել:

Գտիր ուժդ, ո՛վ դու մարդ,
Վեր կաց տեղից ու քայլիր,
Քանզի այս նեղ աշխարհում,
Քո բաժինն ես որոնում:

Ինչ իմանաս, թե Աստված,
Որքան օր է քեզ բաշխել,
Հույսով, լույսով, հավատով,
Կյանքդ ապրիր դու սիրով:
Создано 09.05.19 19:28
© Все права защищены
94