Գուցե այնպե՛ս չես ապրել այսքան ժամանակ,
Գուցե միշտ բա՛ց ես եղել, լայնարձակ,
Գուցե այդ մեծ սրտիդ մեջ անչափ,
Բոլորին անկեղծ տրվել հոգաչափ։
Ուրախացել ես ընկերներով շատ,
Նեցուկ ես կանգնել նրանց ամենքին,
Ով որ քաղցում էր, խեղճ էր իր օրում,
Պաշտպան էիր քեզ դու նրան կարգում։
Օհ, ուր են հիմա հերթով չքացել,
Մարդիկ որքան են հիմա չարացել,
Ոչինչ չե՛ն տեսնում , չե՛ն հիշում ասես,
Դարի փորձանքն է՝ լինել աներես։
Ո՛չ, երբեք ես չեմ ափսոսել,
Չեմ ափսոսելու և ոչ մի օրում,
Սրտիս բարձրագույն լարերը տալու,
Տեղը ո՛չ երբեք մի բան ստանալու։
Տվել եմ քանզի ունեցել եմ այդ,
Հարուստ եմ եղել, որ և հիմա՛ կամ,
Որքա՛ն տվել եմ՝ այնքա՛ն բարձրացել,
Լցվե՛լ է սիրտս ու հասունացել։