Հոգիս խճճված, հոգիս մոլորված,
Անկարող եմ հասկանալ,
Ինչ է կորցրել, ինչ է փնտրում,
Ինքս ինձ չեմ ճանաչում:
Երբ նայելով հայելուն,
Շոշափում եմ դեմքը իմ,
Ծուռումուռ է նա թվում,
Եվ կարծես հանդիմանում:
Ապրած, չապրած տարիներ,
որ եկել են ու անցել,
Ուրախություն, խինդ ու սեր,
Կարծես օտար են դարձել:
Ախ, ինչ անեմ, որ հոգուս
տիրած ցավն այս դիվական,
Տեսքը փոխի, հետ դառնա
Եվ մի շնչով չքանա:
Լինեն բազում ծաղիկներ,
Արև, լույս ու ջերմություն,
Եվ դրանով իմ հոգուն
Բերեն անանց խնդություն: