Պայքարող մարդու փառահեղ տեսակ,
Որ կրում է միշտ հաղթության պսակ:
Կյանքիդ անեզր ծովում դու հիմա
Աներեր, անվախ շարժվում ես առաջ,
Երազանքներդ նպատակ դարձրած`
Գնում ես վստահ, համառ, աննահանջ:
Դժվարություններ կգան ու կանցնեն,
Ու դու դրանց դեմ անզոր ու անզեն
Կփորձես կրկին համառ երազել,
Քո կյանքին կապել անթև երազներ:
Ու թե հարվածեն կամքիդ պատնեշին
Հուսահատության հուժկու ալիքներ,
Կճեղքես դրանք հավատով քո մեծ,
Կունենաս բախտից ակնկալիքներ:
Եվ երբ կհասնես քո նպատակին,
Ու թղթե նավդ դու ափ կհանես,
Ետ կնայես ու կփաստես կրկին`
Հաղթելու համար պետք է պայքարես:
Հերմինե Նուրիջանյան, 15.11.17թ.