Ունենք մի սուրբ հող,
Որ դարերի մեջ
Պայքարել անվերջ,
Հասել է մինչ մեզ:
Ու թե գա նորից ժամն օրհասական,
Վտանգված լինի հողը հայկական,
Կյանքն էլ պետք լինի, կտա հայորդին՝
Զենքը հանձնելով եկող հաջորդին:
Ու հիմա պիտի մենք հպարտ լինենք,
Որ հերոս դարձած առյուծներ ունենք,
Թեպետ չի սփոփվի վիշտը ծնողի,
Բայց անկախ ենք մենք, հետնորդ՝ հաղթողի:
Հերմինե Նուրիջանյան, 21.06.2016թ.