Литературный портал

Ժամանակ

Թանկարժեք նվեր, որ տրվում է մեզ
անկախ մեր կամքից,
Անընդհատ շտապում, վազում է անվերջ,
ու փախչում մեզնից:
Մերթ չի հերիքում, ու թվում է, թե
Էլ չես հասցնի ասել չասվածը,
Որ չհասկացված ու անտեսված ես:
Մերթ շատ երկար է, ու ցանկանում ես
Ավարտել պահը, մոռանալ ցավը,
Հոգումդ թողնել միմիայն լավը:
Ուրեմն պետք է ճիշտ կառավարել
Կյանքից մեզ տրված ամենաթանկը,
Վերքերը բուժող կամ էլ խորացնող,
Մեղքերը դատող կամ արդարացնող
Ժամանակ կոչվող անսանձ ընթացքը:

 Հերմինե Նուրիջանյան, 29.07.16թ.
Создано 05.07.20 12:34
© Все права защищены
435