Այն ինչ տալիս է քեզ այսօր ջերմություն,
Մի օր այրելու է մինչև մոխրանաս,
Քեզ չի խնայի ու չի նկատի քո արցունքները,
Չի հանգցնի քեզ անգամ ջրհեղեղը:
Այն ինչ տալիս է այսօր ջերմություն
Մի օր կթողնի, որ մի լավ մրսես,
Ու չի տաքացնի քեզ ոչ մի արև,
Չի փրկի քեզ ոչ մի անապատ:
Այն ինչ դարձել է կյանքիդ աղբյուրը,
Մի օր կստիպի, որ հոգիդ մեռնի ,
Չի դատի նրան ոչ մի դատավոր,
Չի փրկի քեզ ոչ մի բժիշկ:
Այն ինչ մաքրում է այսօր քո ներսը,
Մի օր կաղտոտի սիրտդ ու միտքդ,
Թեկուզ հավաքես ու լվանաս այն սուրբ ջրերով,
Կմնա մի բան էությանդ մի մութ անկյունում:
Այն ինչ հարուստ է այսօր քեզ դարձնում,
Մի օր կդարձնի անհույս մուրացկան,
Քեզ չի լիացնի ոչ մի ադամանդ,
Գանձ չէ ուզածդ` սեր ես դու մուրում:
Այն ինչ տալիս է քեզ այսօր ջերմություն,
Մի օր այրելու է մինչև մոխրանաս.
.........................................
Դու սիրել գիտես,
Պիտի տաքացնես հետո
նոր հանգչես...