Տունդարձի ճամփին, որպես լղոզված տեսիլ
և որպես կապույտ մի թափառական
և մութերի մեջ սևով նշմարվող
հանցանքով պատված մի մութ ուրվական։
Կանգնած եմ, ահա', ճամփին տունդարձի,
որը պատված է մշուշով կապույտ
և տունն ինձ թվում է այնքան հարազատ
և այնքան օտար միաժամանակ։
Տունդարձի ճամփին կանգնած եմ, ահա',
կանգնած եմ որպես... որպես անկոչ հյուր
որպես անկոչ հյուր սեփական մահճում,
որ մի ժամանակ օրորոցն էր իմ։
2. V. 2019
Հօվօ Մարտիրօսյան