Կարոտում եմ լուսնահայաց պատկերը քո...
Որ արևի ջինջ ու պայծառ շողի նման
Ինձ տանում էր ու սքողում
Սրտիս անհուն կյանքի ծովում...
Բիլ նայվածքդ...
Որ հմայում ու խոսում էր
Մտորումի փակ տնակում...
Եվ հայացքդ խորհրդավոր...
Ու գիտե՞ս թե առավել շատ ի՜նչն եմ սիրում՝
Աչքե՜րը քո, խորն ու խոնարհ,
Որ ծովերի խորքն եմ զգում ակամայից...