Литературный портал

Автор поста

«Թեյը սառել է, հոգիս ջերմացել»

Նա անտարբեր նայում էր պատուհանից ու նկատում, որ քաղաքը վաղուց խոր քուն էր մտել, և անգամ հարևանի շունը ողջ օրը այս ու այն կատվի հետևից ընկնելուց հոգնած` ննջել էր լուսնի նուրբ, շղարշե սավանի տակ:Լուսինն էլ կարծես մարդկանց հավերժ անցուդարձից ձանձրացած, ծուլորեն իր լույսն էր սփռում մերթ այս, մերթ այն ճյուղի վրա:Աշխարհի մի գողտրիկ հատված, որ Աստծո կամոք ունակ էր տեսնել աչքը, Մորփեոսի գիրկն ընկած` տեղափոխվել էր երևակայական մի միջավայր` վարդագույն երազներով ու երազանքներով լեցուն:
Մութ գիշերի այս խլացնող լռության մեջ նա մտորում էր ինչ պատահի...Մտքեր որոնք լի էին դառնությամբ, և անգամ Շամշադինի կծծան մեղուների արտադրած ամենաքաղցր մեղրը, որ դեռ կպած էր շուրթերին չէր քարող փոփոխել այն խիստ մարդկային զգացումը, որ ամեն բան կյանքում գնում է անդունդը...Ինչու՞ խիստ մարդկային...Չգիտեմ, Նա էլ չգիտեր:Գիտակցաբար` Նա չէր գիտակցում կատարվածը. չէր ցանկանում:«Գիտակցությունը զենք է, որ ցանկացած պահի կարող է գործել, ինչպես թշնամուդ, այնպես էլ քո դեմ»,-մտածում էր Նա:Թե ո՞վ էր Նա, ինքն էլ չգիտեր. բախտի խոնարհ ծառա, կյանքի ուշիմ աշակերտ, նպատակների զինվոր, ցանկությունների գերի, սիրո բանտարկյալ, թե լիարժեք հիմար...հավանաբար, այդ պահին, Նա ամեն ինչ էր և ոչինչ միաժամանակ. բազում երանգներ, որ տարիներ շարունակ լցնում էին նրա հոգու դատարկությունը և առաջացնում էին լիության և բավարարվածության ցնորք վերացան նույնքան արագ, որքան հայտնվեցին:Նա քայլ առ քայլ ազատվում էր տարիների այն կարծր ծեփից, որը ջերմության, ապահովության, կայունության պատրանք էին ստեղծում. հաճելի մի սուտ, որը սիրում էր Նա, և որը սիրում էր իրեն. սուտը սիրում է կույրերի, սնվում է այդ թշվառների ներքին կուրությամբ և վերածում նրանց անդեմ բայերի, որ զանազանվում են միայն սեռով...Բայց Նա ժամանակին ստացավ ապտակ. մի խուլ, դաժան ապտակ`կյանքի սիրո ապտակը, որ ստիպեց սթափվել, որ ստիպեց ոչ թե նայել, այլ տեսնել, նկատել, զգալ, վերլուծել, հասկանալ...Թե ի՞նչ էր պատահել, գիտենք միայն Ես և Նա` Մարմինը և Հոգին, Գիտակցությունը և Զգացմունքը, Ուղեղը և Սիրտը, Ինը և Յանը, մենք շատ անուններ ունենք` իմաստն է նույնը, երբ ներդաշնակ ենք հաղթահարելի է ցանկացած արհավիրք, ինչպես մի գավաթ թեյի շուրջ լուծելի է ցանկացած խնդիր:
Создано 16.03.19 12:22
© Все права защищены
70