Բոլորը խոսում են մի զգացմունքի մասին, որը կոչվում է սեր։ Օրինակ` սեր ընտանիքի հանդեպ, սեր դեպի առարկաները, վերջիվերջո սեր դեպի ձեր երկրորդ կեսը։ Բայց կա ավելի ուժեղ սեր։
Էդ սերնա դեպի էն մարդը, ում դուք մոտիկ եք համարում։
Գիտեք մոտիկը էն մարդը չի, ով միշտ ձեզ լավ բառերա ասում ու իրա շահի համար ձեր կողքինա մնում։
Մոտիկը էնա, ով ինչ էլ լինի միշտ կողքդա։ Եթե սխալվես կօգնի որ ոտքի կանգնես ու շարունակես քո ճանապարհը։ Երբ տխուր ես լինում ինքը ձևեր չի թափում ու հուզիչ բաներ ասում։ Ինքը ուղղակի նեռվերտա ուտում որ ժպտաս... Իսկ հետո ոչ մի բան չի ասում... Ընդամենը գրկումա... Ու դու մոռանում ես ամեն ինչ, որովհետև հասկանում ես, որ ինքնա քեզ պետք իրականում։
Ուղղակի պետքա պահել էդ մարդկանց ու ոչ մեկի չտալ։
Իրան հենց հիշում ես, սկսում ես ժպտալ. Որովհետև գիտես որ քո դամբուլնա ու վերջ։ Բայց իրանք շատ վտանգավոր են։ Իրանք կարան քեզ ցավացնեն։ Չէէէ... Նրանով չէ որ կարողա դավաճանեն, չարաշահեն վստահությունդ։ Իրանք քեզ սպանում են նրանով, որ տխուր են լինում։
Ուղղակի անտանելիյա նայել ու հասկանալ որ ինքը տրամադրություն չունի, որ տխուրա...
Ուզում ես գրկես ու ասես` մի հատ էլ ես նեղվել կսպանեմ քեզ։
Գնահատեք ձեր դամբուլներին...❤