Литературный портал

Автор поста

Եթե...

Եթե ես լինեի սրճարանում միայնակ նստած, դու անշուշտ կմոտենայիր ինձ։ Մոտենալիս մի ակնթարթ կկանգնեիր. քիչ նկատելի ժպիտ կհայտնվեր դեմքիդ։ Կմոտենայիր ու լուռ կնստեիր կողքիս։ Ես չէի նկատի քեզ, չէի ցանկանա նկատել... Դու գլխի կնկնեիր և լուռ կհեռանայիր։ Երբ դու շրջվեիր ինձնից, ես կունենայի բավարար քաջություն առաջինը խոսելու համար, բայց ավա՜խ դու արդեն կողքիս չէիր լինի։ Ես նորից կխորանայի մտածմունքների մեջ, կմոռանայի քեզ։ Ժպիտդ ու ոտնաքայլերդ կսուզվեին բազմահազար մտքերի հետ, կլուծվեին անթիվ խնդիրների ու ձանձրալի օրերի հետ։ Դու կվերածվեիր կաթիլի օվկիանոսում, որն անհնար կլիներ գտնել ու շոշափել... Դու կլինեիր իմ չունեցած կորցրած սերը։ Քո մասին երազները կպտտվեին իմ մտքում միայնակ երեկոներին ու անքուն գիշերներում։ Ես կկանգնեի պատշգամբում ու հայացքս կսևեռեի հեռավոր անհասանելի աստղերին։ Նրանցից մեկին կնվիրեի քո հայացքը, մյուսին հոգիդ... Անտեսանելի ու անշոշափելի հոգիդ, որ ես տեսա ու շոշափեցի անխոս։ Իսկ դու՞։ Ապրեցի՞ր դու իմ երազանքներով, կրեցի՞ր իմ մոխրագույն ակնոնցները, նկարեցի՞ր իմ ներկերով...
Ափսոս, ես չեմ եղել այդ սրճարանում...
Создано 08.03.19 20:05
© Все права защищены
267