Ձյան փաթիլները փափուկ ու դանդաղ իջնում էին մեկ նստում մայթերին,մեկ տանիքներին,մերկ ծառերի ստվերում փաթաթվում,գրկում իրար,մեկ խառնվում անձրևաջրերի հետ ու կորչում անհետ...Գետինը սառել էր,իսկ մերկ ծառերը նայում էին երկինք ու, կարծես աղերսելով, մրսում։ Բնությունը հագել էր ցրտի քողը և դողահար սպասում էր արևի գրկում նորից կենդանանալու...
Ամբողջ ձմռանը դեռ այսքան ձյուն չէր եկել...փողոցը լուռ էր ու քարացած և կարծես բնությունն էր տվել նրան այդ լռությունը...
Փետրվարյան մի այսպիսի օր էր,երբ անծանոթ մի տղա հայտվեց արդեն կյանքն անիմաստ դարձած սիրունաչյա աղջկա սրտում, ու փոխեց նրա կյանքի ընթացքը...
Շարունակելի...