Ամեն անգամ հեռանալիս,
Երբ մեր շուրթերից դողալով այդ խոսքն է հնչում
Կարծես ամբողջ աշխարհին ես հրաժեշտ տալիս
Բաժանման պահին մեր կյանքից մի մասնիկ է պոկվում։
Հաջողությունը ,սակայն մեկ այլ իմաստ կրելով `
Թույլ է տալիս նկատել բարին մեկ այլ իմաստ արտահայտելով ,
Այն կարող է դառնալ երջանկության սկիզբ
Եվ հակառակը ,մեկ բառով կարող է վերջակետ դնել ։
Կարող է տանել կործանման
Ինչ-որ մեկի համար էլ նշանակություն չի ունենա
Չէ որ մի շարք կարևոր բառեր կորցրել են իրենց իմաստը
Մի ակնթարթում էլ դատարկության պատճառ կհանդիսանա։
Հաջողության խոսքեր ասելիս ,
Մենք կշտապենք ամուր գրկել
Եվ վայրկյանն այդ հավերժ անմահացնել
Մեր անդառնալի հիշողություններում ։
Կշտապենք ևս մեկ անգամ նըա ականջին շշնջալ մեր սիրո մասին
Եվ նրա աչքերի մեջ նայել կցանկանանք
Կրկին խորասուզվելու այն հարազատ հայացքմերի մեջ։
Միևնույն ժամանակ մեր ձեռքերը,աչքերը ,շուրթերը կապված կլինեն ,
Մենք կհեռանանք այդ մեկ բառն ասելով
Սակայն կպատկերացնենք շրջվելու ,աղի արտասուքներ թափելու մասին ,
Կփորձենք նորից համոզել նրան չգնալ ,չնեռանալ ,չլքել
Ավաղ մեր մեծամտությունը և հպարտությունը կսահմանափակեն մեզ
Մենք`ստիպված համակերպվելով,կլքենք նրանց
Թույլ կտանք քայքայել ինքներս մեզ
Ինչն էլ կքողարկենք ժպտերես դիմակի ներքո….