Литературный портал

Автор поста

Վերջի սկիզբը: Մաս 6


Ռապիդ Սիթի, Հարավային Դակոտա
16:27

Անցել էր 3 օր: Այդ օրերի ընթացքում տղաները բավականաչափ սնունդ կարողացան հայթայթել, պատուհանները պատնեշներով շարել, ինչպես նաև Jeep մակնիշի ավտոմեքենա գտնել:
Պայուսակները լցված, դրված էին դռան կողքին: Բոլորը պատրաստվում էին դուրս գալ: Թոմը հայելու առջև էր: Կրկին խորհում էր: Այս անգամ Ռաշմոր լեռը չէր երևում թունդ ամպամածության պատճառով: Թոմին հիշում էր, թե ինչպես 2 օր առաջ սառնասիրտ գտնվեց և ներս չթողեց մի տղամարդու, ով օգնություն էր խնդրում.
- Ոչ մեկին պետք չէ վստահել,- մտքում ասաց նա...
Լռություն էր...Սառան կանգնեց և ասաց.
- Ժամանակն է...
Ոչ-ոք չպատասխանեց: Բոլորն անձայն ոտքի կանգնեցին, վերցրին պայուսակները և լքեցին տունը: Արարածները տարածված էին փողոցով: Տղաները վերացրին մոտակայքում գտնվողներին, պայուսակները լցրին մեքենայի մեջ, այնուհետև իրենք նստեցին և հեռացան: Ղեկին Ալանն էր: Միայն նա և Ստյուարտն էին կարողանում վարել:
Ճամփին հիշվում էին բոլոր լավ ու վատ հիշողությունները կապված Ռապիդ Սիթիի հետ, որը գնալով հավասարվում էր հողին: Նենսին ծնողների կորստից հետո կորցրել էր ժպիտը: Կատրինան իր հերթին չէր կորցրել հույսը և ամենալավատեսն էր բոլորից: Ալանը քնել էր: Նրան փոխարինում էր Ստյուարտը: Սառան ինչպես միշտ նայում էր պատուհանից դուրս: Թոմը նույնպես քնել էր: Բենը ուշադիր նայում էր ճանապարհին: Կառոլինան փորձում էր զանգահարել շտապօգնություն, սակայն կապ չկար: Էդը փորձում էր ռադիոյով որևէ կապ գտնել և 2 րոպե փնտրտուքներից հետո հանկարծ լսվեց.
- 164,8 հաճախականության: Ձեզ հետ է Ադամը Չիկագոյից: Այստեղ գրեթե ոչ մի ողջ մարդ չկա: Եթե կա ինչ-որ մեկը, ով լսում է այս հեռարձակումը զանգահարեք ### հեռախոսահամարով կամ եկեք հետևյալ հասցեով..."US 41 S. Lake Shore Drive
- Արթնացեք բոլորդ: Կառոլինա զանգահարիր այդ համարով
- Կապ չկա Էդ...
- Գրողը տանի: Չիկագոն բավականին հեռու է այստեղից: Մոտակա բենզալցակայանը չափազանց հեռու է, իսկ վառելիքը պրծնում է: Եթե կարողանանք գտնել մեկ այլ ավտոմեքենա և միջից մեր մեքենայի մեջ բենզին լցնենք, ապա հնարավոր է հասնենք: Ինչևէ...
20 րոպե անց նրանք կանգ առան: Ճանապարհը փակված էր ավտոմեքենաներով: Բոլորը իջան.
- Գուցե վառելիք կարողանանք գտնել մեքենաներից մեկի մեջ?,- առաջարկեց Դեյվը
- Եկեք ստուգենք,- պատասխանեց Էդը:
Մեքենաները ոչ կայուն վիճակում էին: Պիտանի չէին երկար ճանապարհների համար: Բենզին չկար: Հանկարծ Բենը հանեց ատրճանակը, ուղղեց այն երեխաների կողմ և ասաց.
- Չշարժվեք! Ձեզ հետ անհնար է արդյունքի հասնել: Կանգնեք ձեր տեղերում և չփորձեք հակաճառել: Ես կվերցնեմ 2 պայուսակ և ավտոմեքենան: Մնացածը ձեզ պահեք, չեմ ուզում շատ տանջել
- Բայց,- ասաց Սառան
- Ոչ մի բայց: Ետ անցիր...
Բենը վերցրեց պայուսակները, նստեց ավտոմեքենան և հեռացավ.
- Նա դեռ կհասցնի փոշմանել,- ասաց Դեյվը քմծիծաղով: Նրանք վերցրին պայուսակները և սկսեցին քայլել մեքենաների միջով:
Անցավ 3 ժամ: Երեխաները հոգնել էին: Հասել էին ֆերմա, որտեղ կար մի տնակ.
- Եկեք մտնենք ներս,- առաջարկեց Նենսին: Թոմը շարժվեց տան ուղղությամբ: Նրա ետևից գնացին բոլորը: Մոտ 5 րոպե նրանք փորձում էին բացել դուռը, սակայն այն փակված էր.
- Անհնար է այն բացել,- ասաց Դեյվը,- իսկ որտեղ է Էդը?
- Հեյ, այստեղ լուսամուտ կա,- լսվեց Էդի գոռոցը
- Սպասեք այստեղ,- ասաց Ստյուարտը և գնաց Էդի մոտ: 2 րոպե անց Ստյուն մտավ ներս և բացեց դուռը: Երեխաները մտան ներս: Մութ էր: Լամպերը չէին աշխատում: Հանկարծ, 2 րոպե անց մթության միջից ատրճանակի լիցքավորման ձայն լսվեց...

Շարունակելի...

Создано 24.11.18 20:54
© Все права защищены
124