Ռապիդ Սիթի, Հարավային Դակոտա
20:56
Երեխաները շրջվեցին: Նրանց առջև մի տղամարդ էր՝ զենքը ձեռքին: Սառայի սիրտը մի պահ կանգ առավ: Նա ավելի վախեցավ, երբ տեսավ այդ մարդուն, քան, երբ տեսնում էր արարածներին: Տղամարդը կոտրելով լռությունն ասաց.
- Ինչ գործ ունեք այստեղ? Ով է ձեզ թույլ տվել գալ և մտնել իմ տուն?
- Մենք ոչ-մի վնաս չենք տա ձեզ խոստանում ենք: Հասկանում եք մենք հեռվից ենք գալիս և բավականին հոգնած ենք: Մեզ ընդամենը ապաստան է պետք ժամանակավոր և ուրիշ ոչինչ,- պատասխանեց Թոմը
- Ինչ երաշխիքով պետք է հավատամ ձեզ? Բացի իմ և իմ ընտանիքի անվտանգությունից ինձ ոչինչ չի հետաքրքրում
- Մենք ձեզ զենք կտանք և սնունդ
- Ինձ այդ ամենը պետք չէ: Հեռացեք այստեղից
- Ինչու եք այդքան կոպիտ մեզ հետ?,- հարցրեց Կառոլինան
- Ոչ մեկին պետք չէ վստահել, բոլորն էլ երկերեսանի տխմար են:
Հանկարծ ներս մտավ մի կին և հարցրեց.
- Սիրելիս? Ամեն ինչ կարգին է? Ով են այս երեխաները?
- Կարևոր չէ, նրանք միևնույն է հեռանում են
- Ինչպես թե կարևոր չէ? Չէ որ նրանք ներխուժել են մեր տուն?
- Դա արդեն երկրորդական է: Գնա երեխաների մոտ, ես կմիանամ ձեզ 5 րոպեից
- Խնդրում եմ թույլ տվեք մնանք ձեզ մոտ մի քանի գիշեր,- արցունքը աչքերին աչքերին ասաց Նենսին
- Ջեֆ, թույլ տուր նրանց մնալ. նրանք շատ անմեղ են երևում
- Տեսքին պետք չէ խափնվել Սալլի: Այդ հարցը չպետք է քննարկվի
- Վերջ տուր Ջեֆրի: Երեխաներ դուք կարող եք մնալ
- Շնորհակալ եմ անչափ,- պատասխանեց Սառան
- (Սխալ որոշում էր),- մտքում ասաց Ջեֆրին: Քիչ անց ներս մտան երեք երեխա.
- Մայրիկ, հայրիկ, մենք անհանգստացած ենք: Ինչով եք զբաղված?,- հարցրեց նրանցից մեկը
- Եկեք բարձրանանք հյուրասենյակ և խոսենք,- առաջարկեց Սալլին: Բոլորն անձայն քայլեցին նրա ետևից: Բարձրանալով՝ բոլորը տեղավորվեցին սեղանի շուրջ, սակայն Էդը, Դեյվն ու Ալանը մնացին ոտքի վրա: Երեխաներից մեկը գնաց և աթոռներ բերեց նրանց համար: Տղաները շնորհակալություն հայտնեցին և նստեցին.
- Մենք չհասցրեցինք ծանոթանալ,- ասաց Սալլին,- ես Սալլին եմ: Ջեֆրին իմ ամուսինն է: Նրանք իմ երեխաներն են՝ Մարգարետը, Լոլան և Սթիվը: Դե ինչ հիմա եկեք ես ցույց կտամ, թե որտեղ եք գիշերելու.
Թոմն առանձնացավ Ստյուարտի հետ.
- Ստյու, մենք առավոտյան պետք է հեռանանք այստեղից
- Բայց ինչու Թոմ? Մենք այդքան խնդրեցինք, որպեսզի մնանք, իսկ դու ասում ես հեռանանք? Ինչն է պատճառը?
- Ամեն ինչ ավելի բարդ է, քան դու պատկերացնում ես: Առաջին իսկ վայրկյանից պարզ դարձավ, որ Ջեֆրին մեզ չի վստահում և ակնհայտ է, որ չի փոխի իր որոշումը: Իսկ եթե գիշերը մի բան պատահի? Նա վտանգավոր է Ստյուարտ
- Անիմաստ ամեն ինչ բարդացնում ես Թոմ: Օպտիմիզմդ լիովին սպառվել է: Այս պահից սկսած ես ցանկանում եմ տեսնել հին ու լավատես Թոմին:
Նրանք վերադարձան հյուրասենյակ և տեղավորվեցին.
- Ուր էիք տղաներ?,- հարցրեց Սառան
- Հետո կխոսենք,- պատասխանեց Թոմը
- Եկեք խոսենք,- առաջարկեց Սալլին,- Որտեղից եք եկել? Քանի տարեկան եք? Ինչ եք պատրաստվում անել մոտակա օրերը?
- Ես Սառան եմ, 17 տարեկան եմ: Դեյվիդը իմ դասընկերն է: Կառոլինան իմ մոտ ընկերուհին է, 15 տարեկան է: Թոմը հարազատ եղբայրս է, նույնպես 15 տարեկան: Ստյուարտը, Էդը, Նենսին և Կատրինան դասընկերներ են: Ամենքը 16 տարեկան: Ալանին մենք պատահաբար հանդիպեցինք: Նա 16 տարեկան է, դպրոց չի հաճախում, քանի որ ինքնուս է,- ավարտելով խոսքը, Սառան միանգամից հարցրեց,- դուք պատրաստվում եք այստեղ անցկացնել ամբողջ ժամանակը?
- Հավանաբար այո: Մենք նոր ենք տեղափոխվել Ռապիդ և ծանոթ չենք տեղանքին
- Եկեք մեզ հետ.
Ջեֆրին լսելով խոսակցությունը, ներս մտավ և ագրեսիվորեն ասաց.
- Ոչ մի դեպքում: Ես չեմ պատրաստվում իմ և իմ ընտանիքի կյանքը վտանգի տակ դնել.
Սառան ոչինչ չասաց...
Լռություն էր: Սալլին կոտրելով այն ասաց.
- Երեխաներ արդեն ուշ է: Քնելու ժամանակն է.
Երոխաներն առանց որևէ բան ասելու գնացին քնելու:
Գիշեր էր...Բոլորը քնած էին...
Սառան ամենախոր քունն էր մտել: Երևի արդեն երազ էր տեսնում: Չափազանց երազկոտ, բայց սառնասիրտ աղջիկ է: Փոքրուց երազում է դառնալ իրավաբան: Սիրում է արդարությունը:
Թոմը մի քանի օր առաջ շատ թեթևամիտ և նրբազգաց տղա էի, սակայն վերջին դեպքերից հետո փոխվեց 180 աստիճանով:
Դեյվիդը, Էդը և Ստյուարտը երաժիշտներ են: Հետագայում ցանկանում են ռոք խումբ ստեղծել: Էդը վոկալիստ է և դաշնակահար, Դեյվը հարվածային գործիքի վրա է նվագում, իսկ Ստյուարտը կիթառահար է:
Նենսին ապագա բժիշկ է և սիրում է ատամնաբուժությունը: Նրա քույրը՝ Կառոլինան, տաղանդավոր խոհարարուհի է: Բազմաթիվ խոհարարական մրցույթներ է հաղթել:
Կատրինան բուսաբանության երկրպագու է: Փոքրուց հետաքրքրված է դրանում:
Ալանը ինքնուս քիմիկոս է: Կարող է տնային պայմաններում նույնիսկ ատոմային ռումբ ստեղծել:
Գիշերն աննկատ անցավ: Նենսին արթնացավ այն հույսով, որ այս ամենը ընդամենը գիշերային մղձավանջ էր: Սակայն տեսնելով, որ ամենը իրականություն էր, փակեց աչքերը և սկսեց լաց լինել:
Ալանը արթնացավ բղավոցների պատճառով: Մոտեցավ դռանը, որի ետևից լսվում էին Սալլիի և Ջեֆրիի ձայները.
- Իսկ եթե ամեն ինչ իրոք անվտանգ լինի այնտեղ? Մենք նույնիսկ վստահ չենք, որ կարող ենք այստեղ երկար գոյատևել,- ասում էր Սալլին.
- Դա կարևոր չի: Ես վստահ չեմ դրա վրա: Համենայն դեպս սա իմ տունն է և իմ սեփական տան վրա ես ավելի քան վստահ եմ.
Սալլին լռեց...Ալանը լսելով դռանը մոտեցող քայլերը, արագորեն գնաց և պառկեց:
Բոլորն արթնացել էին: Սալլին և Ջեֆրին մտան ննջասենյակ: Ջեֆրին միանգամից ասաց.
- Ժամանակն է, որպեսզի դուք գնաք,- Սալլին շարունակեց.
- Ցավոք սրտի մենք չենք կարող ձեզ նախաճաշով ապահովել, որովհետև չգիտենք, թե արդյոք կհերիքի այն մեզ և ձեզ: Վստահ չենք, որ կկարողանանք հավելյալ սնունդ գտնել մոտակա օրերս
- Ամեն ինչ կարգին է, մենք լիովին հասկանում ենք ձեզ,- ասաց Էդը:
Երեխաները հագնվեցին և լքեցին տունը: Ջեֆրին բարի գտնվեց և մեքենա տվեց երեխաներին, սակայն զգուշացրեց, որ վառելիքը այդքան էլ շատ չէ: Շնորհակալություն հայտնելով՝ նրանք տեղավորվեցին մեքենայի մեջ և հեռացան: 100 մետր անցնելուց հետո ատրճանակ տեսան գետնին: Մեքենան կանգնացրին, որպեսզի վերցնեն այն, սակայն ետ շրջվեցին և տեսան, որ 2 ավտոմեքենա կանգնել էի ՄաքԿինզիների տան մոտ: Դեյվը, Սառան, Կատրինան և Էդը մի փոքր մոտեցան, որ տեսնեն, թե ինչ է կատարվում: Հեռադիտակով նայելուց հետո՝ Դեյվիդը տեսավ, որ ամբողջ ընտանիքին, ինչ-որ մարդիկ հանում են տնից և բռնի ուժով նստեցնում ավտոմեքենան: Ընտանիքի զավակը փորձեց դիմադրել, սակայն նրան սպանեցին: Ջեֆրին նրանցից մեկին դանակահարեց և ակնթարթ անց պատասխան կրակոց ստանալով մահացավ.
- Մենք ճիշտ ժամանակին հեռացանք,- ասաց Սառան
- Մենք պետք է վերադառնայինք,- պատասխանեցին Դեյվն ու Կատրինան.
- Պետք չէր վերադառնալ: Մենք պետք է մեր մասին ավելի շատ անհանգստանանք,- ասաց Ալանը և շարունակեց,- մենք պետք է գոհ լինենք, որ նա մեզ մեքենա է տվեց: Բացի այդ մարդիկ ավելի շատ էին և զինված էին: Միևնույն է ոչինչ չէինք կարող փոխել: Ավելի լավ է շտապ հեռանանք:
11:23
Բենը մեքենայի ղեկին մտորում էր.
- Լավ չվարվեցի նրանց հետ, բայց միայնակ ավելի հեշտ կգոյատևեմ.
Ճանապարհի կողքերում արարածներ էին հավաքված: Ամեն մեկը մի ուղղությամբ էր գնում: Բենը նկատեց մի մեծ խումբ: Մտածելով, որ կկարողանա արագ անցնել, նա արագությունը բարձրացրեց: Մի քանի վայրկյան անց մեքենան կանգ առավ.
- Այս էր մնում պակաս,- մտածեց Բենը և դուրս եկավ մեքենայից, որպեսզի ստուգի այն: Վերականգնելուց հետո, արագորեն նստեց մեքենան և սկսեց վարել այն: Ճանապարհին անցնելով սուր առարկայի վրայով, մեքենայի անիվը ծակվեց, մեքենան սահեց և շուռ եկավ: Արարածները շրջապատեցին այն...
Շարունակելի...