Литературный портал

Автор поста

Կյանքը վատնելու մասին

Մի րոպե կանգ առ։ Հարցրու քեզ թե քանի՞ տարեկան ես դու։ Զգացի՞ր։ Զգացիր ինչպես արագ ես դու մեծացել, կարծես երեկ էր դեռ որ բակում խաղում եինք պահմտոցի։ Ինձ թվում է թե մեծանալով ավելի արագ է սկսում ժամանակը ընթանալ, կարծես պարաբոլլաի պես ենք մեծանում։ Անհասկանալի երեւույթ։ Իսկ ես դեռ փորձում եմ մեծ խնդիր թվացող հարցը լուծել, որը իրականում ուղղակի փոքրիկ երեւույթ է։
Մի րոպե կանգ առնեմ ու նաեմ ետ...
Նայեմ ձեզ, նայեմ ինձ հայելու մեջ ապշած հայացքով, ուսումնասիրելով նոր բծերը մարմնիս վրա հայտնված։ Հայացքս ինձ երբեմն վախեցնում է, երբեմնել անտարբեր հայացք եմ նետում իմ իսկ անտարբեր հայացքին։
Տարեք այս հայելին, նա ինձ ձեռք է առնում, կարծես ասի՝ տեսեք ես ինչ կարող եմ անեմ... ՀՈՊ, ու մեջքտ արդեն ցավում է, միհատել ու մի նոր խնդիր եւ այդպես շարունակ։
Չէ-չէ ես այսօր բողոքելու համար չեմ ձեզ հրավիրել։ Բացարձակապես։
Ես հրավիրել եմ ձեզ մի անգամ եւս հիշեցնելու, որ մենք մի անգամ ենք ապրում, ու ամեն հիմար ու չնչին բաների վրա վատնում մեր թանկարժեք ժամանակը։
Դուք վստա՞հ եք արդյոք, որ դուք լավ եք ապրում։ Ու հարցը ընդհանրապես ֆինանսական չէ։ Ես օրը մեջ կարող եմ ոտքով տուն գնալ ֆինանսի բացակայության պատճառով, բայց քայլեմ ժպիտը դեմքիս, լավ օրից հետո, այլ ոչ թե անտանելի աշխատանքից։ Իսկ դուք կարո՞ղ եք այդպես։ Միգուցե եթե չվախենաք զրկել ձեզ ինչ-որ բանից կստանաք մի քանի անգամ ավելի լավը՞։ Վախը ձեզ կանգնեցնում է։ Վախը կարող է քցել մարդուն մի փոքր վանդակի մեջ եւ բղավել. - Գոյատեւի՜ր դե։
Իսկ մենք գոյատեւում ենք վատնելով մեր կյանքը, ուրախությունն ու հաճույքը փոխարինելով Վախի խցի հետ...

Создано 06.07.18 05:05
© Все права защищены
318