Պատկերացնու՞մ ես, ես՝ ոչ...
Մի ժամանակ ամեն ինչ ուրիշ էր,հիմա փոխվել է, կորել, չքացել այն հույսը, որ ունեի այնժամ...Ի՞նչ է հիմա կատարվում շուրջս.անդարմանելի վիշտը իր հետքերն է թողնում,թախիծը ցանկանում է փարատվել,ցավը՝ ամոքվել,պարադոքսալ խնդիրները իրենց լուծումն են պահանջում,իսկ հայացքը...հայացքը շարունակ կառչած է մնում կյանքի ալիքներին...
Իսկ դո՛ւ...դու ի՞նչ ես մտածում,ոչինչ,պարզապես քո գոյությունն ես քարշ տալիս, հաճախ անցյալդ ես փորփրում,ոչինչ իրականացնել չփորձելով,դարձյալ քեզ տանուլ տալիս...
Երբեմն մեզ հարկավոր է մեր սիրելի մարդու ժպիտը,որով կյանքը նոր ընթացք կստանա,ու դարձյալ կապրես ակնթարթներով...