Իրավիճակը թեժանում էր...Արարածները քառակի անգամ շատացել էին...4 կողմից կրակոցներ էին լսվում և ամենուրեք արյուն էր...
Երեխաները աշխատում էին մաքսիմալ արագ քայլել: Մի խանութ նշմարվեց Թոմի տեսադաշտում և նա իսկույն բացականչեց.
- Եկեք մտնենք, գուցե կարողանանք սնունդ կամ զինամթերք գտնել
- Իսկ դա վտանգավոր չէ?- հարցրեց Կատրինան
- Վտանգավոր է թե անվտանգ, դա էական չէ: Պետք է փորձենք:
Բոլորը սկսեցին պտտվել խանութի շուրջը, որպեսզի ներխուժելու ճանապարհ գտնեին: Մուտքը փակեր և հնարավոր չէր այն բացել.
- Հեյ~ օդափոխության խցիկը բաց է,- բացականչեց Ստյուարտը: Թոմը հարցրեց.
- Շատ լավ, իսկ ով ու ինչպես է մտնելու?
- Ես կմտնեմ,- պնդեց Դեյվը
- Ոչ,- ընդհատեց Ստյուարտը,- Ես կմտնեմ: Դու այսօր բոլորից շատ ես տանջվել Դեյվ
- Հմմմ...Լավ Ստյու: Մենք քեզ կօգնենք հիմա: Թոմ, Էդ, եկեք:
Նրանք Ստյուարտին բարձրացրին և նա կարողացավ մտնել խցիկ, որի միջով առաջ շարժվեց ու հայտնվեց խանութում: Նա գտավ բավականին մեծ քանակությամբ սնունդ և սկսեց լցնել պայուսակները դրանցով: Ետին դուռը, որը գտնվում էր Ստյուարտի մեջքի ետևում, անսպասելիորեն բացվեց և միջից դուրս եկավ արարածներից մեկը ու նետվեց նրա վրա: Ստյուարտը ամեն կերպ փորձում էր դիմադրել, սակայն արարածը ավելի ուժեղ էր և գնալով մոտենում էր նրա դեմքին: Չգիտես ոնց, բայց Ստյուն ձախ կողմում ապակու կտոր նկատեց, վերցրեց այն ու խրեց արարածի գլխի մեջ, սպանելով նրան: Հավաքելով իրերը և սրբելով արյունը դուրս եկավ ետին մուտքով: Շրջելով տարածքում հասկացավ, որ դասընկերների մոտ գնալը երկար կտևի: Դիմացը բարձր պատ էր, որի ետևում ընկերներն էին: Նա բացականչեց.
- Հեյյ~ ես գցում եմ պայուսակները ձեր կողմ: Վերցրեք և գնացեք, ես մի փոքր ուշ կմիանամ:
Նա գցեց պայուսակները, երեխաները վերցրին և պատրաստվում էին գնալ, սակայ փողոցի մյուս կողմից նրանց վրա սկսեցին գալ մոտավոր 30 արարած: Նրանք արագորեն սկսեցին հեռանալ խանութի մոտից և հաջողությամբ փախան արարածներից...
12:39
Նրանք հասան Սառայենց տան մոտ: Այն ամենամոտիկն էր իրենց գտնվելու վայրից: Էդը նկատեց, որ հարևանությամբ գտնվող տան դուռը փորձում էին կոտրել 4 արարած: Թոմն ու Էդը հասկացան, որ ներսում մարդ կա և որոշեցին օգնության հասնել: Էդը գետնին ընկած և մեռած արարածի գլխի մեջ կացին տեսավ և վերցրեց այն: Թոմն իր հերթին դանակ վերցրեց Դեյվից և նրանք արագ գնացին տան ուղղությամբ: Դեյվը որոշեց շեղել արարածներին, որպեսզի տղաները կարողանան նեյտրալիզացնել նրանց: Դեյվն ամեն ինչ ճիշտ արեց: Էդը միանգամից գործի անցավ: Կացինը խրեց արարածներից մեկի գլխի մեջ, իսկ մյուս ձեռքով, որում դանակ կար, կտրեց մյուսի վիզը: Թոմը դանակով կարողացավ շարքից հանել կենդանիներից մեկին, սակայն մյուսը հարձակվեց նրա վրա: Թոմը ցանկացավ դանակով պատռել արարածի վիզը, սակայն չէր ստացվում: Էդը նկատեց, որ Թոմը վտանգի մեջ է: Կարճ մտածելուց հետո, վախենալով նետեց կացինը: Այն խրվեց արարածի գլխի մեջ և տապալեց նրան: Հանկարծ դուռը բացվեց...
Շարունակելի...